loader
Carolina Herrera-ն թողարկել է Good Girl բույրի նոր տարբերակը (տեսանյութ)

Carolina Herrera-ն թողարկել է Good Girl բույրի նոր տարբերակը (տեսանյութ)

Carolina Herrera-ն կանանց անկախությունը տոնում է Good Girl Eau de Parfum Legere նոր բույրով: Կոմպոզիցիան կառուցված է արևելյան սպիտակ ծաղիկների նոտաներով:

«Այս բույրի փայլը բացվում է ծաղկի պես և փայլփլում է օր ու գիշեր: Նա չի փաթաթվում, նա հարմարվում է բազմանկյուն մարդուն: Նա գովերգում է վայրի, համարձակ և ուժեղ կնոջը: Տվյալ դեպքում Legere-ը «թարմ»-ի հոմանիշը չէ, Eau de Parfum Legere-ը նույնքան վառ է, որքան Good Girl-ի դասական տարբերակը»,- ասում է պարֆումեր Լուիզա Թերները:

Կոմպոզիցիան ավելի թեթև է, գուրմանային երանգով: Հիմնական նոտան Սամբակ թագավորական հասմիկն է՝ բարձրորակ բաղադրիչ, որը հայտնի է իր ավելի նուրբ բույրով: Հասմիկին լրացնում են իլանգ-իլանգը, բրաբիոնը, տոնկա պտուղների շաքարացած աբսոլյուն և Dulce de Leche կրեմային դեսերտային նոտաները: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս