Givenchy-ի կրեատիվ տնօրեն Քլեր Ուայթ Քելերը ներկայացրել է նորաձևության տան համար ստեղծած իր առաջին սպորտային կոշիկների մոդելը: Նրանք բարձր են, ունեն JAW («Ծնոտ») անվամբ պլատֆորմ: Կոշիկները ոգեշնչված են 60-70-ականների թրեքինգային կոշիկներն ու 90-ականների տեխնոլոգիական սպորտային կոշիկները:
Առաջին անգամ մոդելը ներկայացվել է աշուն-ձմեռ 2018 հավաքածուի ցուցադրության ժամանակ: Մոդելը պաշտոնական կայքում հասանելի է սև, կարմիր, կապույտ և սպիտակ գույներով: