loader
Guerlain-ը Աշխարհի առաջնությանը նվիրված L'Homme Ideal-ի բույրի սրվակ է թողարկել

Guerlain-ը Աշխարհի առաջնությանը նվիրված L'Homme Ideal-ի բույրի սրվակ է թողարկել

Հատուկ Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված, Guerlain տունը իր հնագույն և հայտնի «Մեղու» սրվակում թողարկել է 2014 թվականին ստեղծված L'Homme Ideal տղամարդկանց կոմպոզիցիան: Արդեն բազում տարիներ մեղուները տան խորհրդանիշն են, ոգեշնչման աղբյուրը, իսկ արգանդային կաթը հակատարիքային գծի գլխավոր բաղադրիչներից մեկը:

Հիշեցնենք, որ սրվակը ստեղծվել է 1853 թվականին, երբ Guerlain-ի հիմնադիր Պիեռ-Ֆրանսուա-Պասկալ Գերլենն իր առաջին բույրն է նվիրել Նապոլեոն III-ի կնոջը. Կոմպոզիցիան իրենից այն ժամանակ պոպուլյար օդեկոլոն է ներկայացրել և իր մեջ համադրել է ցիտրուսայինների, տոնկայի պտուղների, մայրիի և խնկունիի նոտաները: Սրվակին նստած են 69 մեղուներ, այնպես, ինչպես Նապոլեոնների դինաստիայի զինանշանին, իսկ վերին հատվածն իրենից Վանդոմյան հրապարակի սյուների մոտիվներով ռելիեֆային ֆեստոններով գմբեթ է ներկայացնում: Այս շեդեվրի հեղինակները Pochet & du Courval-ի բյուրեղի վարպետներն են:

Աշխարհի առաջնության պատվին սրվակը ներկել են հագեցած կապույտով և զարդարել են ռուսական եռագույնի ժապավենով: L'Homme Ideal-ը բացվում է ցիտրուսայիններով, ֆլերդօրանժով, նուշով, տոնկայի պտուղներով, կաշվով, մայրիով և վետիվերով: Համեմունքա-փայտային ջերմ բույրը նախատեսված է տարվա բոլոր եղանակների համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս