loader
Հայտարարվել են LVMH Prize-ի 9 ֆինալիստները

Հայտարարվել են LVMH Prize-ի 9 ֆինալիստները

LVMH կոնցեռը հայտարարել է LVMH Prize երիտասարդ դիզայներների մրցույթի 9 ֆինալիստների անունները:

«Ընտրության առաջնային կրիտերիան միշտ ստեղծագործական տաղանդն ու այն իմպուլսն է, որը երիտասարդ դիզայներները կարող են ներմուծել նորաձևության ապագայի մեջ»,- ասել է Louis Vuitton-ի փոխնախագահ և մրցույթի հիմնադիր Դելֆին Առնոն:

LVMH Prize-ի եզրափակիչ շորտ-լիստում են նյույորքյան Matthew Adams Dolan և Eckhaus Latta, ճապոնական Doublet, անգլիական Charles Jeffrey Loverboy, A-Cold-Wall և Kwaidan Editions, հոլանդական Botter, հարավ-կորեական Rokh և փարիզյան Ludovic de Saint Sernin ապրանքանիշները:

Ֆինալիստներին մարտի 1-ին և 2-ին LVMH-ի շոու-ռումում ընտրել են նորաձևության ինդուստրիայի 48 փորձագետները, որոնց թվում էին Բելլա Հադիդը, Կառլի Քլոսը, Ալեքսանդր դը Բեթակը և Գայա Ռեպոսին: LVMH-ի հաղթողի անունը կհայտարարվի հունիսի 6-ին. նա կոնցեռնի գլխավորությամբ սեփական հագուստի բրենդի զարգացման համար 300,000 եվրո մրցանակ կստանա: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս