loader
Helmut Lang-ի գաղտնիքով վարդագույն հուդիները

Helmut Lang-ի գաղտնիքով վարդագույն հուդիները

Helmut Lang-ը, բրիտանացի կուրատոր, նկարիչ և Թըրների անվան մրցանակակիր Ջերեմի Դելերի հետ միասին, կապսուլային հավաքածու է ներկայացրել, որում վարդագույնի 3 տարբեր երանգներով հուդիներ են ընդգրկվել: Այս գույնը կարևոր նշանակություն ունի նկարչի համար և հաճախ է օգտագործվում նրա աշխատանքներում, որոնց ժանրը բնութագրում է որպես «սոցիալական սյուրռեալիզմ»:

Յուրաքանչյուր հագուստի համար Դելերը գրաֆիկական դետալներ և սիրելի արվեստի գործերի մոտիվներով պրինտեր է ստեղծել, որոնք արտացոլում են «հասարակականն ընդդեմ անձնականի» թեման: Նրանք տեղադրված են հուդիների ներսում, ուստի նրանց տեսնել կարող են միայն կրողները և նրանց ամենամտերիմները: Ցանկության դեպքում, հուդիները կարելի կրել նաև հակառակ կողմով: Կապսուլան արդեն վաճառվում է Helmut Lang-ի կայքում՝ 295 դոլարով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս