loader
«Holiday». Giorgio Armani Beauty-ի սուրբծննդյան հավաքածուն

«Holiday». Giorgio Armani Beauty-ի սուրբծննդյան հավաքածուն

Giorgio Armani Beauty-ի հայտնի միջոցները (ստվերաներկերից մինչև պարֆումներ) տոնական սեզոնում ներկայացված են սև և կարմիր տոների նոր տուփերում, ոսկեգույն փայլփլուն լոգոտիպերով զարդարված: Si Passione բույրը տանձի, վարդագույն պղպեղի, ամբրայի և փայտային նոտաների հետ համադրված սև հաղարջի նեկտարն է: Si Passione Holiday բույրի տոնական շարքը ներկայացված է ոսկեգույն գրություններով և վառ-կարմիր լաքով ներկված նոր սրվակում: Si Holiday Nacre Edition-ն ունի փայտի թեթև մուշկային բույրի հետ սև հաղարջի արտահայտված նոտաներ: Թայլուն շրթներկը հեշտությամբ հասցվում է շուրթերին, առանց չորացնելու և թերությունները ծածկելով: Բացի այդ, շրթներկն աշխատում է որպես բալզամ:

«Ձմռանը, շուրթերը հաճախ չորանում են, սակայն այս շրթներկը կօգնի դրանք փափուկ, խոնավացրած պահպանել»,- մեկնաբանել է Giorgio Armani-ի միջազգային դիմահարդար Լինդա Կանտելլոն: Պալիտրայում մի քանի երանգներ են՝ բեժ, նյուդային, դասական կարմիր, գինեգույն: Extasy Shine, The Shining Star շրթներկը ներկայացված է ոսկեգույն նախշերով վառ-կարմիր լաքային սրվակում: Խակի, ոսկեգույն և մարգարտափայլ՝ այսպիսին են Eye Quattro, Festive Glamour ստվերաներկերի տոնական սահմանափակ շարքի երանգները:

Ստվերաներկերը քսուքային հյուսվածք ունեն, որը թեթև ռետուշավորվում է և դիմափոշային ծածկույթի էֆեկտ է ստեղծում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս