loader
«Inspiring Women». Mattel-ը հայտնի կանանց կերպարներով Barbie-ների հավաքածու է թողարկել

«Inspiring Women». Mattel-ը հայտնի կանանց կերպարներով Barbie-ների հավաքածու է թողարկել

Mattel ընկերությունը ներկայացրել է Բարբի տիկնիկների «Inspiring Women» («Ոգեշնչող կանայք») նոր հավաքածուն: Շարքի մեջ նկարչուհի Ֆրիդա Կալոյի, օդաչու Ամելիա Էրհարթի, NASA-ի մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնի կերպարներով տիկնիկներ են ներառվել:

«Ոգեշնչող կանայք» շարքը հարգանքի տուրք է մատուցում իրենց ժամանակի անհավանական հերոսուհիներին, խիզախ կանանց, ովքեր ռիսկի են դիմել, փոխել են կանոնները և ուղի են հարթել աղջիկների սերունդների համար, որպեսզի ավելի շատ երազեն, քան երբևէ»,- ասել է Mattel ընկերության ներկայացուցիչ Մարիսա Բեքը, ով նաև նշել է, որ, ավելի ուշ, հավաքածուի մեջ այլ հերոսուհիներ կհայտնվեն:

Տիկնիկի յուրաքանչյուր տուփի մեջ առկա է կնոջ մասին պատմվածքը, որը Mattel-ին ոգեշնչել է նրա ստեղծմանը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս