loader
Juste un Clou. Cartier-ը ժամանակակից ընթերցմամբ զարդերի հավաքածու է ներկայացրել

Juste un Clou. Cartier-ը ժամանակակից ընթերցմամբ զարդերի հավաքածու է ներկայացրել

Նորաձևության տները շարունակում են պայքարել միլենիալների ուշադրության համար՝ հետազոտելով նրանց ճաշակներն ու հետաքրքրությունները: Cartier-ն այն առաջիններից է, ով արձագանքել է այդ փոփոխություններին՝ Juste un Clou հավաքածուն ներկայացնելով, սակայն միայն նրանով չի սահմանափակվել:

Cartier-ը հերթական անգամ ոտքից գլուխ շրջել է ոսկերչական տենդենցները՝ ամենաավանդական թանկարժեք քար համարվող ադամանդը նորովի խաղարկելով: Հավաքածուի մեջ ընդգրկված բոլոր զարդերը (մատանիներ, թևնոցներ, մասիվային ականջօղեր, քաֆեր, վզնոցներ) գաղտնիք ունեն:

Քաֆերը շրջվում են տարբեր կողմեր, Դեյզի Բյուքենենի ոճում վարսերի օղակները տրանսֆորմացվում են թևնոցների, մատանիները կարելի է հագցնել միամյանց վրա: Հավաքածուն միանշանակ երիտասարդական է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ Cartier-ը, դասականությունից բացի, ժամանակակիցի առաջատարն է: Cartie-ում համոզված են, որ ադամանդները ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց ընկերներն են:

Հենց տղամարդկանց համար են ներկայացվել ադամանդներով զարդարված մեխի տեսքով փողկափի գնդասեղները (նույն բրոշները), ադամանդե կաթիլներով բուտոնիերը, ինչպես նաև պիջակի գրպանից երևացող թանկարժեք հովազը: Ի դեպ, տղամարդկանց համար գիծը կարող են կրել նաև կանայք: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս