loader

Loewe x Paula's Ibiza կղզային էսթետիկայով կապսուլային հավաքածու (տեսանյութ)

Loewe իսպանական բրենդը տղամարդկանց ու կանանց հագուստի և աքսեսուարների նոր կապսուլային հավաքածու է թողարկել, որը ստեղծվել է Paula's Ibiza բուտիկի հետ համատեղ: Կրեատիվ տնօրեն Ջոնաթան Անդերսոնի համար ոգեշնչման աղբյուրներն էին Բալեարյան կղզիները և բուտիկի արխիվներից վինտաժային պրինտերը: Վառ նախշազարդերն ու գրաֆիկական պատկերներն օգտագործվում են Puzzle և Elephant պայուսակներին, սարաֆաններին, բլուզներին, լողափային սրբիչներին, պանամաներին, տղամարդկանց լողազգեստներին և շորտերին:

Հիշեցնենք, որ Paula’s բուտիկը ճարտարապետ Արմինի և դիզայներ Ստյուարտի կողմից բացվել է 1970 թվականին, ովքեր Իբիցա կղզի են տեղափոխվել և իրենց ընկերների համար սկսել են ձեռքով կատարված պրինտերով հագուստ ստեղծել: Շուտով նրանք լիարժեք բուտիկ են բացել, որը դարձել է նշանակալից վայր բոլորի համար, ովքեր ժամանում էին կղզի: Բրենդի հիմնական էսթետիկան եղել է հիպի շարժման փիլիսոփայությունը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս