loader
Loop Sneakers. Stella McCartney-ը էկոլոգիական սպորտային կոշիկներ է ստեղծել

Loop Sneakers. Stella McCartney-ը էկոլոգիական սպորտային կոշիկներ է ստեղծել

Stella McCartney բրենդի դիզայներ Ստելլա ՄակՔարթնին շարունակում է զարգացնել sustainable-fashion հասկացությունը և նոր մշակում է ներկայացրել՝ ամբողջովին էկոլոգիական սպորտային կոշիկներ: Loop Sneakers սպորտային զույգը պատրաստված է էկոլոգիական նյութերից և հետագայում այն կարելի է ամբողջությամբ վերամշակել:

Պլատֆորմը վերին հատվածի հետ ամրացվում է ոչ թե սոսնձով, այլ հատուկ կոճակներով: Ճիշտ է, սոսինձն օգտագործված է, սակայն այն նույնպես էկոլոգիական է՝ բիոքայքայվող և ջրային հիմքով: Կոշիկների ստեղծմանը 1,5 տարի է պահանջվել, այժմ նրանց նախապատվերը հասանելի է սև, մոխրագույն և կարմիր գույներով. գները տատանվում են 495-550 եվրոյի սահմաններում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս