loader
Luxury Shoe Club. Հայտնվել է լյուքսային կոշիկների ռեսեյլի մասնագիտացված պլատֆորմը

Luxury Shoe Club. Հայտնվել է լյուքսային կոշիկների ռեսեյլի մասնագիտացված պլատֆորմը

Իր աշխատանքն է սկսել Luxury Shoe Club նախագիծը՝ լյուքսային կոշիկների ռեսեյլի համար մասնագիտացված օնլայն-պլատֆորմը: Սերվիսի օգնությամբ մարդիկ կարող են վաճառել և գնել նոր կամ օգտագործված դիզայներական կոշիկները: Նշենք, որ նմանատիպ կայքերը մեծ մասսայականություն են վայելում միլենիալների կողմից: Կայքը կարելի է օգտագործել՝ անդամակցությունը գնելով: Այժմ նախագիծը անդամակցության 3 մակարդակ է առաջարկում. Intrigued («Հետաքրքրվող»)՝ տարեկան 49 դոլարով, Passionate («Կրքոտ»)՝ 99 դոլարով, Obsessed («Տարված»)՝ 149 դոլարով:

Յուրաքանչյուր մակարդակի համար արտոնությունների տարբեր տեսակներ են հասանելի, որոնց թվում են վերանորոգման և փայլեցման զեղչերը, վաճառված կոշիկների ուղարկման համար անվճար տուփերը, անվճար առաքումը: Luxury Shoe Club-ի ակտիվ օգտատերերը բոնուսային միավորներ կստանան, որնցով կարող են վճարումներ իրականացնել: «Երբ տեսնում էի, թե ինչ գին ունի կնոջ համար The Real Real պլատֆորմի պես հարթակներում վաճառել սեփական կոշիկները և որքան ուժ ու նյարդեր է ծախսվում eBay-ում և Craigslist-ում, ապա հարց առաջացավ, ինչու ոտքի միևնույն չափով կանայք չեն կարող միմյանց վաճառել սեփական կոշիկները, որոնք նրանք այլևս չեն կրում»,- նախագծի գաղափարի մասին պատմել է հիմնադիրներից մեկը՝ Սքոթ վան Վալքենբուրգը: Luxury Shoe Club-ի եկամուտի մի մասն ուղարկվելու է կյանքի բարդ իրավիճակներում հայտնված և նորմալ կյանքի համար անբավարար միջոցներ ունեցող կանանց օգնության: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս