loader
Maximalisme de Chanel. Chanel-ի դիմահարդարման սուրբծննդյան հավաքածուն

Maximalisme de Chanel. Chanel-ի դիմահարդարման սուրբծննդյան հավաքածուն

Chanel-ի գույնի գծով կրեատիվ տնօրեն Լյուչիա Պիկան, սուրբծննդյան հավաքածուն մշակելիս, որպես հիմք վերցրել է առյուծի բաշը: Առյուծը Chanel տան ամենագլխավոր խորհրդանիշներից է, որը իշխանության և ուժի մարմնավորումն է:

«Կինը, ով օգտվում է այս հավաքածուից, ոչ ոքից չի թաքնվում: Նրան դուր են գալիս, երբ իր վրա նայում են»,- այսպես է Պիկան նկարագրում այն կնոջ դիմանկարը, ում համար ստեղծվել է այս հավաքածուն: Chanel-ի ինտերպրետացիայի ուժը կայանում է վառ երանգները կրելու ունակության, ոսկին, պլատինան և այլ մետաղները համադրել չվախենալու, ածխային սևով աչքերն ընդգծելու, շուրթերը դասական էֆեկտիվ կարմիրով ներկելու մեջ:

Զարդատուփեր հիշեցնող սրվակներն իրենց մեջ տոնական կերպար ստեղծելու համար գլխավոր միջոցներ են ընդգրկել՝ Le Lion De Chanel փղոսկրագույն կամ վարդագույն ոսկու երանգով կիսաթափանցիկ օդային հայլայթեր-դիմափոշին, Ombres Premier փայլփլուն մասնիկներով չոր ստվերաներկերը, Rouge Allure Velvet թավշյա շրթներկը, շուրթերի ուլտրափայլ, La Palette Caractere շրթներկերի գունապնակ, եղունգների լաքեր:

Բոլոր ընդգրկված երանգները հավասարաչափ էֆեկտիվ են (ձմեռային բալից մինչև գլինթվեյն կամ բրոնզ): Հավաքածուն թույլ է տալիս մեկ կերպարում կիրառել բոլորը կամ, որպես շեշտ, սոլո-տարբերակը:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս