loader

«My Soul». Messika x Gigi Hadid զարդերի երկրորդ հավաքածուն (տեսանյութ)

Messika ֆրանսիական ոսկերչական բրենդը ցուցադրել է Ջիջի Հադիդի հետ երկրորդ համատեղ հավաքածուի զարդերը, որը «My Soul» անվանումն է ստացել: Մոդելը նաև դարձել է կոլաբորացիայի գովազդային արշավի դեմքը:

Լուսանկարներում Հադիդը ցուցադրում է կոլյեն, ապարանջանները և ադամանդներով զարդարված սպիտակ, դեղին ու վարդագույն ոսկուց բարակ մատանիները:

Հավաքածուն ոգեշնչված է նրանով, թե ինչպես է Հադիդը պատկերացնում իդեալական զարդերը՝ բոլորը ստեղծված են իր մուդբորդով: Ջիջի Հադիդի հետ միասին, հավաքածուի վրա աշխատել է նաև Messika-ի հիմնադիր Վալերի Մեսիկան: Զարդերի արժեքը տատանվում է 900-3,600 եվրոյի սահմաններում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս