loader
PMGxTHEMET. Փեթ ՄակԳրաթը ներկայացրել է Մետրոպոլիտեն-թանգարանի հետ երկրորդ կոլաբորացիան

PMGxTHEMET. Փեթ ՄակԳրաթը ներկայացրել է Մետրոպոլիտեն-թանգարանի հետ երկրորդ կոլաբորացիան

Դիմահարդար Փեթ ՄակԳրաթը ներկայացրել է նյույորքյան Մետրոպոլիտեն-թանգարանի հետ երկրորդ կոլաբորացիան. առաջինը լույս է տեսել մայիսին և նվիրված էր «Դրախտային մարմիններ. Նորաձևությունն ու կաթողիկ երևակայությունը» ցուցահանդեսին և Met Gala պարահանդեսին: Այս անգամ ՄակԳրաթը ոգեշնչվել է «Jewelry: The Body Transformed» ոսկերչական ցուցահանդեսով, որը թանգարանում կբացվի նոյեմբերի 12-ին:

Հավաքածուի մեջ ընդգրկվել է 10 փայլփլուն երանգներով Mothership V: Bronze Seduction ստվերաներկերի պալետը, Lust շարքից Aliengelic մարգարտափայլ երանգով Blitz Gold ոսկեգույն երանգով շուրթերի փայլերը, ինչպես նաև ցուցահանդեսի էքսպոնատների մոտիվների պրինտերով սվիտշոթերը: Հավաքածուն վաճառվում է Մետրոպոլիտեն-թանգարանում և Pat McGrath Labs-ի պաշտոնական կայքում:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս