loader
Quatre contes de Grimm. Van Cleef & Arpels-ի նոր հեքիաթային հավաքածուն

Quatre contes de Grimm. Van Cleef & Arpels-ի նոր հեքիաթային հավաքածուն

Van Cleef & Arpels փարիզյան տունը ներկայացրել է բարձրագույն ոսկերչական արվեստի նոր հավաքածու, որը ոգեշնչված է Գրիմ եղբայրների 4 հեքիաթներով՝ «Տասներկու պարող արքայադստրերը», «Ոսկե թռչունը», «Երեք փետուրները» և «Բրեմենյան երաժիշտները»:

Quatre contes de Grimm հավաքածուի մեջ սպիտակ և դեղին ոսկուց կորալներով, սուտակներով, զմրուխտներով և մարգարիտներով ականջօղեր, ապարանջաններ, բրոշեր, վզնոցներ և մատանիներ են ընդգրկվել: Բոլոր զարդերի հիմքն են Pierres de Caractere «բնավորությամբ» թանկարժեք քարերը, որոնք ունիկալ էմոցիաներ են փոխանցում: Նրանցից յուրաքանչյուրը հեմոլոգների կողմից հատուկ ընտրվել է Van Cleef & Arpels-ի համար՝ պարզությամբ, գույնով, չափով այնպես, որպեսզի արտացոլվեն յուրաքանչյուր հեքիաթի հերոսների զգացմունքները և պատմեն սյուժեի կարևոր պահերի մասին: Այսպես, բիրմինյան կապույտ շափյուղան պատկերում է լուսնի թույլ լույսի ներքո կեսգիշերային մթությունը, դեղին ադամանդը փոխանցում է ոսկե խնձորի փայլը, կարմիր սուտակը հղում է դեպի կարմիր գինին, իսկ զմրուխտը հիշեցնում է կանաչապատ այգու մասին:

Թանկարժեք քարերը զարդերում համադրվում են ինովացիաների հետ, որոնց թվում է գաղտնի մեխանիզմը, որը թույլ է տալիս մեկ սեղմով կախոցը տրանսֆորմացնել բրոշի և անտեսանելի ամրակների, որոնք մետաղի «բացակայության» պատրանք են ստեղծում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս