loader
«Red Carpet». Chopard-ի նոր հավաքածուն

«Red Carpet». Chopard-ի նոր հավաքածուն

Chopard ոսկերչական տան բարձրագույն ոսկերչական արվեստի գծի հավաքածուի մեջ մոտ 71 զարդ է ընդգրկվել` Կաննի կինոփառատոնի գոյության տարիերին համապատասխան, որի գործընկերն է բրենդը:

Red Carpet հավաքածուի այս տարվա դիզայնի հիմքում ընկերության ստեղծագործական ոգեշնչող, գեղարվեստական տնօրեն և համանախագահ Կարոլինա Շոյֆելեի բազմաթիվ ճանապարհորդություններն են: Զարդերից մեկում օգտագործվել է կոլումբիական 17 հազվադեպ զմրուխտներ և D-fawless 20 կարատանոց 2 ադամանդներ: Մեկ այլ ունիկալ ստեղծագործություն է սուտակներով ճկուն կոլյեն, որը թեթև ճկվում է, ընդգրկում պարանոցը՝ անհրաժեշտ կերպ ընդունելով: Եվս մեկ կոլյե ստեղծվել է իրական փետուրներից՝ Մոնղոլիայի տափաստանային ժողովուրդների կոստյումների մոտիվներով:

Ընկերության վարպետներն առաջին անգամ մեկ զարդում միավորել են կենտրոնական էլեմենտը՝ կապույտ ապատիտներից, մանուշակագույն նռնաքարերից, կարմիր հասպիսից և աքլորի, մոխրագույն տառեղի, ջայլամի ու մուգ փասիանի փետուրներով փորագրված ոսկյա կամեան: Հավաքածուի մեջ են ընդգրկվել նաև D-fawless կատեգորիայի 4 ադամանդով ականջօղերը, որոնցից երկուսը ավելի քան 10 կարատ քաշ ունեն, ինչպես նաև 38 կարատանոց Asscher սոլիտեր-ադամանդով 18k սպիտակ ոսկուց մատանին: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս