loader
Rose des Vents. Dior-ի ոսկերչական հավաքածուի գովազդային արշավը (տեսանյութ)

Rose des Vents. Dior-ի ոսկերչական հավաքածուի գովազդային արշավը (տեսանյութ)

Dior-ը ներկայացրել է իր Rose des Vents ոսկերչական հավաքածուի նոր գովազդային արշավը, որի դեմքն է գերմանացի մոդել Աննա Էվերսը:

Արշավի լուսանկարներում մոդելը կրել է դեղին, վարդագույն և սպիտակ ոսկուց ականջօղերը, ապարանջանները, մատանիներն ու կոլյեն: Բոլոր զարդերի հիմնական էլեմենտը մի կողմից քամիների վարդի պատկերով, մյուս կողմից՝ մարգարտափայլից, լազուրիտից, մալախիտից, փիրուզից կամ վարդագույն օպալից մեդալիոններն են:

Հիշեցնենք, որ քամիների վարդը ֆրանսիական նորաձևության տան հիմնադիր Քրիստիան Դիորի թալիսմանն էր: Որոշ ժամանակ առաջ, Dior Joaillerie-ի արտ-տնօրեն Վիկտուար դը Կաստելանը Rose des Vents գիծը լրացրել է նոր զարդերով՝ տարբեր գույների մեդալիոններով ապարանջանով և ադամանդներով սպիտակ ոսկուց ականջօղերով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս