loader
Ռունի Մառան Givenchy-ի նոր բույրի դեմքն է դարձել

Ռունի Մառան Givenchy-ի նոր բույրի դեմքն է դարձել

Դերասանուհի Ռունի Մառան  դարձել է սեպտեմբերին Givenchy բրենդի ներկայացվելիք նոր բույրի դեմքը: WWD-ին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է, որ ֆրանսիական նորաձևության տան մասին առաջին անգամ իմացել է Օդրի Հըփբյորնի շնորհիվ, իսկ ավելի ուշ սկսել է բրենդի զգեստներն ընտրել կարմիր գորգերի համար:

Դերասանուհին նաև խոստովանել է, որ հազվադեպ է պարֆում օգտագործում, սակայն սիրում է այն կիրառել իր շուրջ: Նրան թվում է, որ բույրերի գլխավոր ուժը կայանում է նրանց հետ կապված վայրերի, մարդկանց և կյանքի կարևոր պահերի մասին հիշողություններում: Givenchy-ի կրեատիվ տնօրեն Կլեր Ուեյթ Քելլերը վաղուց էր հետևում կինոյում Ռունիի աշխատանքին, և դերասանուհու մասնակցությամբ նրա սիրելի ֆիլմերից են «Սոցիալական ցանցը», «Քերոլը», «Փախուստի մեջ» և «Վնասակար էֆեկտը»: Դիզայները նաև գտնում է, որ դերասանուհին շատ նման է Հեփբերնին՝ Յուբեր դը Ժիվանշիի աենահայտնի մուսային:

Ուեյթ Քելլերի խոսքերով, Givenchy-ի կինն անհատականություն է, ով օժտված է բարդ գեղեցկությամբ և անհատական որակներով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս