loader

«Tete de Mort». Dior-ի զարդերի նոր հավաքածուն (տեսանյութ)

Dior Joailleire«Tete de Mort» («Գանգ») անվամբ զարդերի հավաքածու է թողարկել, որը ստեղծելիս նորաձևության տան ոսկերչական գծի արտ-տնօրեն Վիկտուար դը Կաստելանը ոգեշնչվել է «Memento Mori» («Հիշիր մահվան մասին») և «Carpe Diem» («Բռնիր պահը») լատինական ասացվածքներից, որոնք հիշեցնում են այն մասին, որ յուրաքանչյուր ակնթարթը պետք է ապրել լիարժեք:

Դը Կաստելանը Dior-ի համար դեղին, վարդագույն և սպիտակ ոսկուց բաց երկնագույն քաղկեդոնից, նուրբ վարդագույն քվարցից և մանուշակագույն ամետիստից գանգերով կախոցներ ու մատանիներ է ստեղծել:  Մինչ այդ, գանգերը երբեք չեն հայտնվել  բրենդի լիարժեք հավաքածուներում, թեպետ դը Կաստելանը մի քանի անգամ այս մոտիվն օգտագործել է Dior Haute Joaillerie գծում:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս