loader
Vacheron Constantin-ի նոր գովազդային արշավը

Vacheron Constantin-ի նոր գովազդային արշավը

Vacheron Constantin շվեյցարական ժամացույցների տունը «Քչերից մեկը» վերնագրով գովազդային արշավ է թողարկել, որը նվիրված է տղամարդկանց մոդելին: Արշավի մասնակիցներն են երաժիշտներ Բենջամին Կլեմետինը և Ջեյմս Բեյը, ովքեր ներկայացրել են Fiftysix հավաքածուն, ալպինիստ և National Geographic-ի լուսանկարիչ Քորի Ռիչարդսը, ով արտացոլում է Overseas գիծը, և ֆրանսիացի հանրահայտ դիզայներ Օրա Իտոն, ով Patrimony հավաքածուի դեմքն է:

«Ոլորտները, որոնցում աշխատում են այս տաղանդավոր մարդիկ՝ երաժշտություն, դիզայն, ճանապարհորդություններ և լուսանկարչություն, լավ ծանոթ են և շատ կարևոր են Vacheron Constantin տան համար: Նրանց և մեր աշխատանքում ամենակարևորը նյութականի սահմաններից դուրս գալն է, որպեսզի դիմել էմոցիաներին»,- պատմել է բրենդի մարկետինգի գծով տնօրեն Լորանս Փերվեսը: Արշավի հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Ֆիլ Փոյնթերն է:

Կադրերում Կլեմենտինը, Բեյը, Ռոչարդսը և Իտոն պատկերված են աշխատանքի ժամանակ՝ ստուդիայում երգ ձայնագրելիս կամ ճանապարհորդելիս: Բոլոր այս գործողությունները, ըստ հեղինակների, հիշեցնում են Vacheron Constantin-ի ժամագործների ծանր աշխատանքի մասին:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս