loader
Vivienne Westwood-ը Քերի Բրեդշոուի հարսանյաց զգեստի մոտիվներով հավաքածու է թողարկել

Vivienne Westwood-ը Քերի Բրեդշոուի հարսանյաց զգեստի մոտիվներով հավաքածու է թողարկել

Վիվիեն Վեսթվուդը «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմից Քերի Բրեդշոուի հարսանյաց զգեստի 10-ամյակը տոնել է հանրահայտ մոդելի մոտիվներով պրետ-ա-պորտե հավաքածուի թողարկմամբ:

Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերի հերոսուհու զգեստն առաջին անգամ հայտնվել է 2007 թվականի Gold Label-ի հավաքածուի մեջ, այնուհետև դիզայներն այն վերակարել է հատուկ կինոդերի համար: Այդ պահից բրենդը սկսել է օգտագործել Wilma հայտնի սիլուետը կոկտեյլային զգեստների և կորսետների համար, որի ստեղծման ժամանակ նույն տեխնոլոգիան է օգտագործվում, ինչ զգեստի համար:

Քերի Բրեդշոուի զգեստը մինչև հունիսի 3-ը ցուցադրված է Vivienne Westwood-ի նյույորքյան ֆլագմանային խանութում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս