loader
Wild Pop. Bulgari-ն նոր բարձրագույն հավաքածու է ներկայացրել

Wild Pop. Bulgari-ն նոր բարձրագույն հավաքածու է ներկայացրել

Bulgari-ն ներկայացրել է Wild Pop բարձրագույն ոսկերչական արվեստի նոր հավաքածու, որը ոգեշնչված է Էնդի Ուորհոլի ստեղծագործությամբ և 80-ականներին: Իտալական բրենդի կրեատիվ տնօրեն Լյուչիա Սիլվեստրին այցելել է նկարչի The Andy Warhol Foundation for the Visual Arts նյույորքյան հիմնադրամ, որտես տեսել է, թե որքան է նա կապված եղել ոսկերչական տան հետ՝ տպավորության տակ մնալով:

«Ես զվարճացել եմ: Սկսել եմ աշխատել Bulgari-ում 1980-ականին, և ինձհամար սա նման էր այն ժամանակներ վերադառնալուն: Ինձ դա իսկապես դուր եկավ: Ես շատ երիտասարդ էի և սովորում էի Պաոլո ու Նիկոլա Բուլգարիների մոտ: Նրանք, իսկապես, ավանգարդային էին, ինովացիոն և ստեղծագործող: Միշտ կարելի էր իմանալ ինչ-որ նոր բան»,- պատմել է Սիլվեստրին: Կնոջ ուժը, էներգիան և դարաշրջանի գեդոնիզմը գովերգող հավաքածուի մեջ ընդգրկվել են վինիլային սկավառակներով ու ձայնարկիչով ոգեշնչված «Play it again», մարիխուանայի մոտիվներով «Happy Leaf», «Դինաստիա» սերիալի Ալեքսիս Քերինգթոնին հիշեցնող «Magnificent Green Ruffles» զարդերը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս