loader
«Women». Calvin Klein-ի նոր բույրի գովազդային արշավը

«Women». Calvin Klein-ի նոր բույրի գովազդային արշավը

Calvin Klein-ը անոնսավորել է կանացի նոր բույրի թողարկումը՝ բրենդի համար կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսի առաջին պարֆումային աշխատանքը: Ըստ դիզայների, նա ապրանքանիշի պարֆումային գծի մասին մտածել է Calvin Klein-ում աշխատելու ամենասկզբից:

«Women»-ի գովազդային արշավում նկարահանվել են Լյուպիտա Նիոնգոն և Սիրշա Ռոնանը. նրանց դիմանկարների հետ համադրված են հայտնի կանանց սև-սպիտակ լուսանկարները, ովքեր ոգեշնչում են այս երկու դերասանուհիներին՝ Էրթա Քրիտի, Նինա Սիմոնի, Քեթրին Հեփբեռնի, Սիսի Սփեյսեքի:

«Women»-ի կոմպոզիցիան բաղկացած է փայտա-ծաղկային, նարնջի և լիմոնային պղպեղի նոտաներից: Սա վերջին 5 տարվա ընթացքում Calvin Klein-ի առաջին խոշոր պարֆումային նորույթն է: «Women»-ը աշխարհով մեկ վաճառքում կհայտնվի աստիճանաբար՝ օգոստոսից մինչև սեպտեմբեր: Այժմ այն էքսկլյուզիվ ներկայացված է լոնդոնյան Harvey Nichols հանրախանութում.

Արժեքը տատանվում է $65 (30 մլ) և $102 (100 մլ) սահմաններում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս