loader
Yves Saint Laurent Beaute. Black Opium-ի նոր դեմքը

Yves Saint Laurent Beaute. Black Opium-ի նոր դեմքը

Դերասանուհի և մոդել Զոի Քրավիցը դարձել է Yves Saint Laurent-ի Black Opium բույրի դեմքը. այն թողարկվել է 2014 թվականին և դարձել է 70-ականներին թողարկված կուլտային Opium դասական բույրի նոր ինտերպրետացիա: «Ես այնքան երջանիկ եմ դառնալ նման անհավանական, համարձակ, կուլտային բույրի դեմքը:

Black Opium-ը ժամանակակից լեգենդ է, և ինձ համար մեծ պատիվ է ստանալ հնարավորություն կիսվելու նրա ուժով աշխարհի մարդկանց հետ: Ես միշտ ծով-հաճույք եմ ստացել այս լեգենդար բրենդի հետ աշխատանքից և շատ եմ ցանկանում նրան նոր մակարդակ տեղափոխել»,- պատմել է Քրավիցը: YSL Beaute-ի ներկայացուցիչների խոսքերով, Քրավիցը անկախություն, հմայք և արդիականություն է արձակում և իր անմիջական ոճը կարող է տեղափոխել YSL-ի աշխարհ: Դերասանուհու մասնակցությամբ գովազդային արշավը կթողարկվի օգոստոսին. Նրա հեղինակներն են ռեժիսոր Յոնաս Լինդսթրեմը և լուսանկարիչ Թայրոն Լեբոնն է:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս