loader

Պիտակ:

«Ազատ խոսք»

Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանի կապը արցախյան հաղթանակների հետ հաստատ ավելի առարկայական է, քան, ասենք, Հրանտ Մարգարյանի կապը Սարդարապատի ճակատամարտի հետ:

ՀՀԿ-ն այս գործընթացին դիմադրել չի կարող: Կարող է միայն փորձել պահպանել ընտրակեղծիքների համակարգի մյուս բաղադրիչները՝ ադմինիստրատիվ ռեսուրսը, ՏԻՄ-ը, արդարադատության համակարգը, ԿԸՀ-ը և այլն: Ու այդպես էլ վարվում է: Բայց կարելի է չկասկածել, որ հերթը նրանց էլ է հասնելու:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ իրավիճակը փոխելու մեծ ցանկություն կա, բայց դրան հասնել հնարավոր չէ օրինական ճանապարհով: Տեղի է ունենում, օրինակ, «Սասնա ծռերի» գործողությունը: Կամ՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ իշխանություն ոտքերի տակց փախչում է, իսկ հիմնական լծակներն օրինական ճանապարհով պահպանելն անհնար է: Հայտնվում են մի խումբ ռոմանտիկներ, և տեղի է ունենում հոկտեմբերի 27-ը:

Բայց երիտասարդ նախարարների այս լավատեսական, կարելի է նույնիսկ ասել՝ կիսատոնական տրամադրվածությունը արդեն իսկ բախվում է իրականությանը, որը, ցավոք սրտի, ավելի մռայլ է:

Հասարակությունը հատկապես բուռն արձագանքեց ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը, և դա միանգամայն կանխատեսելի էր:

Եթե հասարակությունը համարի, որ իր գործն ավարտվել է, և գնա տուն ու սպասի դրական արդյունքների, Նիկոլ Փաշինյանը ստիպված պիտի լինի իր համար դաշնակիցներ փնտրել նրանց մեջ, ովքեր խարույկի վրա ձեռքերը տաքացնելու հարմար պահի են սպասում: Աստված մեզ պահապան:

Դժվար է ասել՝ իրավական տեսանկյունից տեղավորվո՞ւմ է սա «պետական դավաճանություն» ձևակերպման մեջ, թե ոչ, բայց բովանդակային առումով շատ մոտ է դրան: Բարեբախտաբար՝ միշտ չէ, որ դավաճանների ծառայությունները պահանջված են:

Իսկ թե որոնք են Հայաստանի համար առաջնային խնդիրները, այդ հարցում կարծես թե ներկուսակցական կոնսենսուս կա: Դատելով համաժողովրդական շարժման թափից՝ հարյուր հազարավոր քաղաքացիներ առաջնային են համարում կոռումպացված համակարգի ապամոնտաժումն ու առողջ պետության կառուցումը:

Համակարգը ծայրից ծայր է փտած: Բայց մի հզոր դաշնակից արդեն կա. երիտասարդությունը: Այն երիտասարդությունը, որը Սերժ Սարգսյանին հեռացրեց՝ առանց իշխանությանը տիրելու ակնկալիքի: Պարզապես նորմալ երկրում արժանապատիվ ապրելու ձգտումով:

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք «Շանթ» հեռուստաընկերությանը վարչապետ Սերժ Սարգսյանի տված բացառիկ հարցազրույցի մասին:

Բայց ինչպե՞ս է ստացվում, որ ժողովրդի համատարած անբարյացկամության պայմաններում նրան այնուամենայնիվ հաջողվում է երրորդ անգամ անընդմեջ դառնալ պետության ղեկավար: Ինչի՞ վրա է հիմնված նրա իշխանությունը:

Դրա համար էլ Հայաստանի կարգի երկրներում իշխանությունները ցանկանում են ոչ թե քաղաքացիներ ունենալ, այլ հպատակներ: Ու եթե ստացվում է՝ համարում են, որ հաղթել են: Սեփական ժողովրդին:

Լրահոս