Արամ Սարգսյանն ասաց, որ իր համար հարցերի հարցը ոչ թե այն է, թե Մարտի 1-ին ով հրաման տվեց կրակելու, այլ հարցերի հարցը այն է, թե Մարտի 1-ի առավոտյան, լույսը դեռ չբացված, ո՞վ հրաման տվեց Օպերայի հրապարակ մտնելու.
Այն, ինչ պակասում է այս հակամարտության մեջ, այն է, որ միջազգային դերակատարները համապատասխան դեր չունեն, նրանց պետք է տրվի այդպիսի դեր:
...եթե հանրագումարի բերենք այսօրվա գործող 411 + 298 + 37 + 77 = 823 հաստիքների թիվը, ապա փոփոխությունից հետո գործելու է 755-ը՝ 68-ով պակաս:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը միանշանակ ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ եթե երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն, ապա ՌԴ֊ն կզրկվի ՀՀ-ի վրա ազդելու իր որոշ լծակներից:
Եվրախորհրդարանի պաշտոնյաները չեն հետևի առաջիկայում Ռուսաստանում և Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին:
Եթե ՀՀ նոմենկլատուրան, կոմկուսի ղեկավարությունն ավելի կարծր դիրքորոշում ունենային, հանդես գային որպես ժողովրդի ներկայացուցիչներ, ժողովուրդն ավելի պակաս անհրաժեշտություն կունենար դիմելու այնպիսի մեթոդների, ինչպիսին գործադուլն է:
Քաղաքապետարանը մարմին է, որտեղ յուրաքանչյուր երևանցի կարող է մուտք գործել: Հակառակ դեպքում ստացվում է ոստիկանապետական երկիր:
Այդ երկիրը կյանքի ամենացածր արժողությամբ երկրներից է, որտեղ վարձավճարը 91 տոկոսով ցածր է, քան Նյու Յորքում։
Բոլոր ապացույցները, որոնք մենք ունեինք, թողել էինք ԱԺ-ում, սենյակի չհրկիզվող պահարանում, և դրա արտահանձնումն ինչպե՞ս է կատարվել, կամ դրանց ճակատագիրն ինչպե՞ս է տնօրինվել՝ չեմ կարող ասել:
Մենք ուշադիր կլսենք մեր բոլոր արտասահմանցի գործընկերների կառուցողական առաջարկները, և եթե կարիք լինի, նոր թափով կսկսենք այդ բարեփոխումները»։
«Եթե այս պայքարը թողնում ենք իրավարպահ մարմիններին, ապա տեմպերից մի բողոքեք: Էս մարդիկ հնարավորություն չունեն մի փայտիկով ամբողջությամբ դրանք բացահայտեն, ցույց տան ժողովրդին, որ կոռուպցիան վերացել է»։
...երբ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ փակ դռների ետևում իր վրա ճնշում են գործադրում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղը...