loader

Պիտակ:

Արմեն Սարգսյան

«Ազատ խոսքի եւ կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարեւորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար»:
 

Ստացվում է, որ մի կողմից Արմեն Սարգսյանը հայտարարում է, իր լրագրողների համար միշտ բաց լինելու մասին, սակայն փակում է վերջիններիս մուտքը սեփական ինաուգուրացիային, մյուս կողմից նախապատվություն տալիս արտերկրյա լրատվականներին՝ անտեսելով հայրենականներին։

Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:

Զրույցի ընթացքում հանրապետության նախագահը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, արցախյան հիմնախնդրին, նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին:

«Սերժ Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահն է և իմ քաղաքական առաջնորդը, և ես որևէ կաշկանդվածություն չունեմ, թե ում նկարը կկախվի»,-նկատեց Շարմազանովը:

«Վերջնարդյունքում տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծվելու են, դրանք միանգամայն հաղթահարելի են: Պատմությունն ավելի դաժան ու դրամատիկ հակամարտություններ է տեսել»:

Այսօր՝ ապրիլի 9-ին տեղի ունեցավ նախագահի երդմնակալության արարողությունը, որի ընթացքում Արմեն Սարգսյանը երդվեց «հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Սարգսյանի նախագահ դառնալու ճանապարհը, սակայն, լի էր ՀՀ Սահմանադրության ոտնահարումներով:

«Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:

«Կարծում եմ՝ անձը բավականին խոստումնալից է: Ճիշտ է Հանրապետական կուսակցության թեկնածուն է, բայց Հանրապետական չի և շատ քաղաքականացված չէ: Եվ այդ առումով, կարծում եմ, որ ճիշտ ընտրություն էր»,-անդրադառնալով Արմեն Սարգսյանին, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը:

«Ճանաչում եմ նրան, շատ բարձր որակներ ունի և կարծում եմ, որ լավ նախագահ կլինի: Նա լավ կապեր ունի: Մեծ հույսերով եմ հեռանում այստեղից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Կարծում եմ՝ փոփոխություններն արդեն նկատելի են: Ցանկացողները կտեսնեն, որ մեր երկրում իսկապես որակական, արմատական փոփոխություններ են կատարվում»:

Արմեն Սարգսյանը ՀՀ  նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր»:

Լրահոս