loader

Պիտակ:

Արմեն Սարգսյան

«Իմ կարգադրությամբ ստեղծվում է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիքներ ձևավորելու և ինձ ներկայացնելու համար, որոնք ամփոփելով՝ սեղմ ժամկետում Ազգային ժողով կառաջադրեմ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու»:

Հայտնի են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակակիրները:

Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո սկսել և շարունակում է ինտենսիվ աշխատել նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, որն ինքը ղեկավարելու է ստվերից։

Արմեն Սարգսյանը մայիսի 29-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում էր: Նա կարևորեց կենտրոնում բուժում ստացող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Այսօր մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը։ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն, որի համար կան բավարար մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսներ»:

Արմեն Սարգսյանը  շեշտեց, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամը ստեղծել է ինքը 2010 թվականին: Հիմնադրամի գործունեության մեջ ներդրում ունեն ոչ միայն Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամները, այլև նրա բարեկամները:

«Մեզանից յուրաքանչյուրը կրկին իրեն հայ է զգում: Հայ, ով հպարտ է իր ազգությամբ, հայ, ով հպարտ է, որ հայ է: Մենք փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ ենք»:

Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանն ու Ֆինլանդիան, լինելով փոքր երկրներ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք լավ հիմք են ստեղծում համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար:

Նախագահ Սարգսյանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական եւ գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում։

Հանրապետության Նախագահը և վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ փաստել են երկու բարեկամ երկրների դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները, և նշել, որ հպարտ են ընդհանուր պատմությամբ, որի ընթացքում սովորել են միմյանցից և այսօր ուրախ են միմյանց հաջողություններով։

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

Լրահոս