loader

Պիտակ:

Արմեն Սարգսյան

Նախագահի խոսքով՝ Հայաստանի ապագա վարչապետը պետք է լրջորեն զբաղվի սահմանների անվտանգության ապահովմամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ է ճանաչում և բավական լավ, բայց իրավիճակն ու քաղաքականությունն այնպիսին են, որ շատ զգայուն պահ է, այսինքն՝ Արցախում լարվածության աճը որևէ դեպքում բացառել չի կարելի։

«Ակնկալում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը որոշումներ ընդունելիս կդրսևորեն առավելագույն խոհեմություն ևհեռատեսություն և կառաջնորդվեն հասարակության բարօրության ու համազգային շահերով»:
 

Փաստաբանի խոսքով՝ նախագահն ասել է, որ պատրաստ է երկարատև համագործակցության նաիրիտցիների հետ, թող պատվիրակություններ կազմեն՝ հետագա հանդիպումների համար:

Քննարկվեցին էներգետիկայի, բանկային և տուրիզմի ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Հանրապետության նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում առկա են ներդրումների համար ամուր երաշխիքներ, իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներն ավելի լայն հնարավորություններ կբացեն օտարերկրյա գործարարների համար:

Խնդիրը լուրջ է և համազգային։ Ժողովրդավարական երկրում ժողովրդի ազգային սեփականությունը պետք է պահպանվի պետական մակարդակով։

«Բարդ աշխատանք էր կողմերին մեկ տեղ բերելը: Ես արեցի բաներ, որոնք սովորաբար չեն ակնկալում նախագահից, օրինակ` գնացի դեպի ամբոխը: Անհնարին էր անել աշխատանքը պարզապես գրասենյակում նստելով»:

«Նուրսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ բարեկամական հայ ժողովուրդը իրավական դաշտի շրջանակում կառուցողական երկխոսության միջոցով կգտնի ձևավորված իրավիճակի դուրս գալու իրական ուղին»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով  Թևան Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական։ 

Մտքեր են փոխանակվել Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Դիվանագետները հույս են հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության և օրինականության շրջանակներում՝ կարևորելով Հանրապետության նախագահի ջանքերն այդ գործում: 

Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում»

«Հպարտ եմ մեր ժողովրդով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներով, մեր միասնականությամբ և համերաշխությամբ: Հավատացած եմ և տեսնում եմ, որ արդեն սկսել ենք կերտել նոր Հայաստան, որը դեպի իրեն է քաշելու մեր ժողովրդի բոլոր զավակներին, իր մեջ կուտակելու և իրացնելու է նրանց տաղանդը, ձեռներեցությունը և եռանդը»: 
 

Լրահոս