loader

Պիտակ:

Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նշանակված է մայիսի 14-ին Սոչիում: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ նման միջոցառումների շրջանակներում, որպես կանոն, տեղի են ունենում երկկողմ շփումներ:

Պաշտոնական Մոսկվան լիահույս է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կմնա սահմանադրական շրջանակներում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պուտինի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը այժմ սպասում  և հետևում է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին:

Պեսկովը հաստատել էր, որ Հայաստանի փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնակատարները Ռուսաստանում են, որտեղ բանակցություններ են անցկացնելու «կառավարության և արտգործնախարարության գծով»:

«Շարունակում ենք կարծել, որ դա ներքին գործ է, և հուսով ենք, որ մեր հայ ընկերները կկարողանան արդեն մոտակա ժամանակներում կարգավորել այդ իրավիճակը և հասնել կոնսենսուսային որոշման»:

Կրեմլում նաև նշել են, որ հույս ունեն, որ Հայաստանում կպահպանվի կայունությունն ու կարգուկանոնը:

Մոսկվան հայտարարում է, թե գոհ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի գնում ապակայունացման ճանապարհով, և հույս է հայտնում, որ կայունությունը կպահպանվի և քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի:

«Ինչո՞ւ Մոսկվան պետք Է միջամտի: Սա բացառապես Հայաստանի ներքին գործն Է»:

Պեսկովը նշել է, որ առաջիկայում ԱԳՆ-ում կանցկացվի ԱՄՆ-ի և այլ երկրների գործողությունների հնարավոր արձագանքի վերլուծությունը: Արտաքին գործերի նախարարության առաջարկությունները կփոխանցվեն Կրեմլին:

«Ռուսաստանը բազմիցս ասել է, որ ոչ մի կապ չունի Սկրիպալի թունավորման հետ: Այս դեպքում ակնհայտ է, որ ողջամիտ ապացույցներ չկան: Իհարկե, հնարավոր չենք համարում առանց հիմնավորման եզրակացություններ անել», - ավելացրել է նա:
 

ԱՄՆ-ն այլ երկրների՝ այդ թվում նաև Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու հարուստ ավանդույթ ունի, դա գաղտնիք չէ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս