loader

Պիտակ:

ԼՂ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանն Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել լիարժեք բանակցային ձևաչափը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմին մեղադրել էր իբր սահմանին սադրանք կազմակերպելու մեջ։

Նրանք խոր մտահոգություն են հայտնում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ: Կողմերին կոչ են անում հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար, ինչպես որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ժնևում:

Ողջունելով ներկաներին՝ բանակի հրամանատարը նախ շնորհակալություն է հայտնել համանախագահներին հակամարտության կարգավորման գործում ներդրած ջանքերի համար, ապա ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությունը:

Ա. Սարգսյանի խոսքով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար օրախնդիր հարցը որակյալ կրթություն ապահովելն է: Եվ ՀՀ Նախագահի պաշտոնի հնարավոր ստանձման դեպքում՝ նա հիմնական առաջնահերթություններից է համարելու կրթական բարձրակարգ համակարգ ստեղծելը:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր: 

«Միջազգային իրավունքին համապատասխան քաղաքական կարգավորում է անհրաժեշտ: Եվրամիությունը շարունակում է լիովին աջակցել միջնորդական ջանքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումներին, այդ թվում նաև՝ մեր հատուկ ներկայացուցիչի միջոցով»:

Համանախագահները կայցելեն նաև Լեռնային Ղարաբաղ։

«Կրակովի հանդիպմանը առաջ քաշված կարծիքների հիման վրա համանախագահների հետ կոնկրետ քննարկումներ են տեղի ունեցել հակամարտության կարգավորման համար»:

Փետրվարի 8-ին եռանախագահներն այցելելու են Հայաստան, ապա Արցախի Հանրապետություն:

«Հայաստանը ներգրավված է ԵԱՀԿ-ի կարգավորման գործընթացում, և հրադադարի յուրաքանչյուր խախտում պետք է արձանագրվի ու փաստագրվի, որպեսզի միջազգային իրավական ատյանները կարողանան դրան անդրադառնալ ու անհրաժեշտության դեպքում նաև հակազդել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դոմինիկ դը Բյումանը:
 

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

Լրահոս