loader

Պիտակ:

ԼՂ

Պաշտպանության բանակի շտաբում Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք շարունակում են իրականացվել հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ունեցած քննարկումները, եռանախագահների հետ առաջիկայում ծրագրվող հանդիպումների նախապատրաստական աշխատանքները։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի ղեկավարությանը հանդիպել հունիսին, տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից:

«Մամեդյարովը ևս մեկ անգամ շեշտել է ինտենսիվ բանակցություններ վարելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով»

ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։

ԱԳՆ ղեկավարը անդրադարձել է նաև Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին՝ մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին:

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

«Հայաստանի ղեկավարությունը, հատկապես իր բանակցային հայտագիրը ներկայացնելիս, պետք է շեշտադրի այն մոտեցումները, որոնք բխում են Արցախի անվտանգության շահերից և ուժեղացնում են իր բանակցային դիրքերը»:

Թեմայից դուրս, թերևս, արժե հիշեցնել, որ «հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի» Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր, որը մսխվեց Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով, ինչը դարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած բոլոր հետագա բարդությունների հիմքը: 

«Մենք անընդունելի ենք համարում իշխանափոխությունից հետո Հայաստանի որոշ ղեկավարների կողմից հնչեցված անպատասխանատու հայտարարությունները և զգուշացնում ենք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողություններին»:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի լիարժեքորեն և անվերապահորեն: Դա են պահանջում արդարությունը և միջազգային իրավունքի նորմերը»:

Լրահոս