loader

Պիտակ:

ԼՂ

«Անընդհատ պատերազմի շեմին գտնվելու փաստը պատրվակ է դառնում ղեկավարների համար՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չզարգացնելու համար»:

Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նրանց վիճակի բարելավման ուղղությամբ:

Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են  ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ, այնպես էլ  միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։

Ավելի վաղ՝ մարտի 2-ին, հայտարարությունը տարածվել էր նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում։

«HALO Trust»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ թե՛ մահացածները, թե՛ վիրավորները Արցախի բնակիչներ են:

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատուրյանը հայտնեց, որ վիրավորներն են 43-ամյա Արամ Մկրտչյանն ու 31-ամյա Գարիկ Ղահիրյանը:

«Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերով։ Ուրախ ենք, որ այդ ուղղությմամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում»,-ասել է Ռոհանին։

Հայտնի դարձավ, որ նրանք «Halo trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներն են:

Արցախի իշխանությունը չի հասկանում, որ իր դաշնակիցը ոչ միայն ու ոչ այնքան ՀՀ իշխանությունն է, որքան հայաստանյան հանրային կարծիքը։ Եթե այս կարծիքն անբարենպաստ եղավ, ապա ադրբեջանական սպառնալիքից երիցս վտանգավոր է լինելու հենց Արցախի համար։

Ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2018» զեկույցի՝ Արցախում քաղաքական ու քաղաքացիական ազատությունները 2017թ․յոթ բալանոց համակարգում (որտեղ մեկը դրականն է, իսկ յոթը բացասականը)՝ 5 ցուցանիշն են ստացել։ Կոսովոյի դեպքում այդ ցուցանիշը 3,5 է։ Այլ կերպ ասած՝ Արցախը զգալիորեն զիջում է Կոսովոյին՝ քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում։

«Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Բանակցությունների բովանդակության և ըստ էության բանակցություններ սկսելու մասին խոսակցությունները տանում են այն մտքին, որ բոլոր նախկին բանակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ երկու տասնյակից ավելի բարձրաստիճան հանդիպումներն անիմաստ ու անտրամաբանական են եղել»:

Լրահոս