loader

Պիտակ:

Լիբանան

«Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար»:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման դրական միտումները։ Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանի գլխավոր առավելություններից մեկն ուժեղ սփյուռքի առկայությունն է՝ մեր այն հայրենակիցները, ովքեր, անկախ իրենց գտնվելու վայրից, անհանգիստ են իրենց հայրենիքի ապագայի համար։ 

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ անցնող տարի երկրում արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների մասով ևս դրական արդյունքներ են գրանցվել:

Միշել Աունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Արմեն Սարգսյանը  փետրվարի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը ներկա է գտնվել դեսպանության և Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության ներկայացուցչության կողմից կազմակերպված Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված Զոհրաբ Մարգարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։

Քննարկվելու են տնտեսական և քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև խոսվելու է այն հնարավոր ուղիների մասին, որոնք կօգնեն առաջ մղելու տնտեսական փոխգործակցությունն ու ամրապնդելու դիվանագիտական հարաբերությունները:

Լրահոս