loader

Պիտակ:

Կարեն Կարապետյան

Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը մտքեր են փոխանակել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ:

ՀՀ վարչապետը նաև ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Նախնական քննարկել ենք դա Սոցապ նախարարի ու Առողջապահության նախարարության հետ, այն ուրվագիծը, որ իրենք առաջարկում են, որակապես փոխելու է այդ ոլորտը: Այնպես որ` մեկ ամսվա ժամկետի մեջ վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ», - ասաց Կարապետյանը:

 Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին կոչ արեց ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման և  օժանդակության տրամադրման համապատասխան մարմինների մասնագիտական գործառույթ: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց. «Եթե ՊՈԱԿ-ները էդ հնարավորությունն ունեին, ինչո՞ւ ենք իրենց սահմանափակել, երկրորդ՝ կանխատեսում ունե՞ք ինչքան ենք շահույթ ունենալու»:

«Հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ, որ ամեն տարի Բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ պիտի անի, պարզ չէ, ու դա կրում է չգիտեմ ինչ բովանդակություն»:

Նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա: 2019 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Սնանկության դատարանը, կալանքի՝ մինչդատական վարույթի գործերն այսուհետ քննվելու են քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից:

Վարչապետը կարևորել է նաև սփյուռքահայության ներուժի օգտագործումը Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու և քարոզելու գործում, և հանձնարարել համատեղ աշխատել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Մեծապես կարևորվել է սոցիալապես անապահով և առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի տարածումը: «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել և մաքսիմալ աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Նրանք պետք է հնարավություն ունենան զբաղվել սպորտով, դա ուղղակի բոլորիս պարտքն է», - ասել է Կարեն Կարապետյանը: 

«Աղբահանության համար տրամադրվող պետական սուբսիդիաները հետ չենք վերցնելու՝ քննարկեք, թե այդ միջոցներն ինչ ուղղությունների եք ծառայեցնելու»,- նշել է կառավարության ղեկավարը: 

Ռազմավարության մեջ ներառված են մի շարք ոլորտներ, մասնավորապես՝ տնտեսական զարգացում, մշակույթ և ինքնություն, բնապահպանություն և բնական պաշարներ, հանրային և տարածքային կառավարում, կրթություն, գիտություն և նորարարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն, պաշտպանություն և անվտանգություն, ենթակառուցվածքներ, սոցիալական ծառայություններ:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ նշելով, որ այսօր գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ շատ դրական արձագանքներ է լսել հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կատարվող փոփոխությունների և առաջընթացի վերաբերյալ: 

Լրահոս