loader

Պիտակ:

Կարեն Կարապետյան

Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ, շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ ու հանդուրժող դարձնեք, ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, իսկ ձեր ընտանիքներում միշտ ջերմ և սիրով լցված մթնոլորտ լինի:

Վայոց ձորի մարզը հարուստ է յուրօրինակ պատմամշակութային հուշարձաններով, և անհրաժեշտ է միայն ակտիվ աշխատել և ճիշտ ներկայացնել առկա ներուժը՝ զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու համար: Այս համատեքստում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել նաև կարճ ժամանակահատվածում փոքրածավալ ծրագրեր իրականացնելու հեռանկարները և ներկայացնել առաջարկություններ: 

«Վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ թե սխալներ է թույլ տվել, այլ շատ լավ աշխատել է, բայց այս ժամանակվա վարչապետի գործառույթներով: Ապագա վարչապետը երկրի վարչապետ լինելուց բացի նաև քաղաքական գործընթացները պետք է կարգավորի»:

Վարչապետ Կարեն Կարապետյանի  որոշմամբ  Ավագ Ավանեսյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

Կառավարության որոշմամբ ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 7-ը` շաբաթ օրը:

«Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, այլ միջոցներն արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Տնտեսումները պետք է ուղղել կրթական այլ ծրագրերի իրականացմանն ու կրթության որակի բարձրացմանը», - ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը: 

 «Մենք այժմ մշակում ենք առողջապահության տեսլականը: Ակնկալվում է, որ այն կբերի ավելի էֆեկտիվ կառավարում, հաստատուն ծախսերը կկրճատվեն, ծառայությունների հասցեականությունը կբարձրանա»

Կարեն Կարապետյանին տեղեկացվել է, որ մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք:

Կարեն Կարապետյանը պետք է հեռանա, քանզի Սերժ Սարգսյանը չի կարոող մնալ գործազուրկ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հեռացնել առաջին վարչապետին, որը արձանագրել է 7.5 տոկոս տնտեսական աճ:

Լրահոս