loader

Պիտակ:

Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել: 

«Մենք պետք է ունենանք գյուղատնտեսությունը ոռոգման ջրով ապահովելու ռազմավարություն: Պետք է նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ հասնենք հանրապետությունում խնդրի լուծմանը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և ՊԵԿ-ին հանձնարարել է կանոնակարգել ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման գործընթացը և կարևորել արտոնությունից օգտվող ընկերությունների ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ վերահսկողության իրականացումը: 

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ապրանքների հետագծելիության ապահովման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ու փաստաթղթային ուղեկցման, տնտեսվարողների համար բիզնես գործընթացների պարզեցման հարցերին: 

«Արմեն Սարգսյանը, որպես նախագահ, նաև նրանից հետո հաջորդ նախագահները Հայաստանում իրական իշխանություն չեն ունենա, և նրանց պաշտոնը զուտ խորհրդանշական կլինի»,- նշեց Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, որ գուցե Արմեն Սարգսյանը արտաքին քաղաքականության ինչ-որ հարցեր լուծի:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար։

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե որոշել են որպես երկրի առաջին դեմք առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նշեց, որ Կարապետյանը պարզ հայտարարարել է և ավելացնելու բան չկա:

«Որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: 
Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»: 

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Վարչապետը Սերժ Սարգսյանին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են: 

«Իր գործունեության ընթացքում ոչ իր, և ոչ էլ կառավարության ցանկացած անդամի հետ կապված որևէ հանրային քննարկման առարկա դարձած կոռուպցիոն գործարք չի արձանագրվել»:

Քննարկումների ընթացքում որոշվել է վերոնշյալ 40 ծրագրային հայտից 3-ին առայժմ հավանություն չտալ՝ համայնքների կողմից համաֆինանսավորման ոչ բավարար ծավալի պատճառով, որպեսզի վերջիններս կարողանան սահմանված ծավալով կատարել համաֆինանսավորման իրենց պարտավորությունները:

Լրահոս