loader

Պիտակ:

Կարեն Կարապետյան

Վարչապետը հանձնարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին յոթնօրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ:

Աղբահանության ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017 թ. տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1725 պայմանագիր, մարզում գրանցված է 2168 իրավաբանական անձ: Կանխատեսվում է, որ 2018 թ. աղբահանության վարձավճարներից հավաքագրվող գումարների աճը 2017 թ. նկատմամբ կավելանա 2.4 անգամ:

«Խիստ շահագրգռված ենք, որպեսզի պետություն-մասնավոր համագործակցության բանաձևը տարածվի մեր երկրում». ՀՀ կառավարության և լեհական «Simed Construction» ընկերության միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Քարտեզը մշակվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) շրջանակում, որին Հայաստանը, թեկնածու երկրի կարգավիճակով, անդամակցում է 2017թ. մարտից:

Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին առաջարկել է համատեղ աշխատել և ներկայացնել հատկապես սոցիալական ենթակառուցվածքների՝ միավոր դպրոցի, հիվանդանոցի, բնակելի շենքի և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների՝ գործող գներով հաշվարկման նոր կարգի նախագիծ:

«Կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում ջրային տնեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել են նաև ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները»,- նշել է Կարեն Կարապետյանը։ 

Ջրպետկոմի նախագահը նշել է, որ սակավաջրության ռիսկերի մեղմման նպատակով հետագա քայլերի շրջանակում նախատեսվում է գնման գործընթացում հրատապ խնդիրների լուծման համար ընթացակարգի արագացում և մեխանիկական ջրարտադրության ֆինանսավորում՝ խորքային հորերի հորատում և վերականգնում, շարժական պոմպակայանների ձեռքբերում և կիրառում, լրացուցիչ այլ աշխատանքներ: 

«Գյուղատնտեսության ոլորտում սկսել ենք իրականացնել ծրագրերի մեծ փաթեթ, որի նպատակն է գյուղացիական տնտեսություններին ուղղորդել՝ զբաղվելու ավելի էֆեկտիվ, ժամանակակից և ինտենսիվ գյուղատնտեսությամբ», - ասել է վարչապետը: 
 

«Ճիշտ է, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, բայց հիմա արդեն մեծ բավականություն ենք ստանում նրանից, թե մեր մարզային թիմերն ինչպես են պատկերացնում իրենց առջև դրված խնդիրները: Ներկայացվող զեկույցները չափազանց խոստումնալից են և հեռանկարային»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցություն ցուցաբերել ներդրումային ծրագրի իրականացմանն ու արտահանման կազմակերպմանը:

«Բիզնեսի, գործարար մարդու նկատմամբ ուշադիր եղեք և դիտարկեք պետական ու համայնքային չօգտագործվող տարածքներն ու գույքը մասնավորին տրամադրելու հնարավորությունը՝ նոր աշխատատաղեր ստեղծելու և ներդրումներ կատարելու պարագայում», - նշել է Կարեն Կարապետյանը: 

Լրահոս