loader

Պիտակ:

ՀՀ ԱՆ

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 31-ին մասնակցել է ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացի բացմանը, որն իրականացվում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, ինչպես նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն:

«Այժմ խնդիր է դրված դրանք ճիշտ ուղղորդելու եւ համակարգելու, որպեսզի նպատակային հասնեն իրական խնդիրների արդյունավետ լուծմանը, նույնիսկ ամենանեղ ուղիներով»,-նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը, կարևորելով պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը, նրանց ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից գործարկված մի շարք էլեկտրոնային հարթակներ, որոնք էականորեն պարզեցնում են գործարար հատվածի հաղորդակցումը պետական մարմինների հետ:

Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը  մայիսի 21-ին մասնավոր հատվածի կողմից արձանագրված կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկում է ունեցել մասնավոր ոլորտի  ներկայացուցիչների հետ: 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ  մայիսի 21-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները Կառավարության նոր ծրագրում ներառելու հարցը: 

Քրմոյանի խոսքով, պայմանական վաղակետ ազատ արձակման անկախ հանձնաժողովների կազմավորման կարգն ու լիազորությունները սահմանում էր ՀՀ նախագահը, հիմա դա փոխանցվել է գործադիր իշխանությանը:

«ՀՀ առողջապահության նախարարությունը այսուհետ յուրաքանչյուր խնդրահարույց դեպքը մանրամասն ուսումնասիրելու է և խախտումներ արձանագրելու դեպքում կիրառելու է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ»:

Առողջպահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել:

Ծրագրի իրականացման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավարության և աշխատակիցների կողմից ստացվել է դրական գնահատական սննդի որակի, ինչպես նաև սննդի մատակարարման նշված եղանակի վերաբերյալ:

Որոշման պահանջներն ապահովելու նպատակով «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ տեսազանգի կազմակերպման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկները մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը կապահովվեն անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով:

Լրահոս