loader

Պիտակ:

Հայաստան

«Հիմք ընդունելով վերջին շրջանում դեսպանությանն ուղղված հարցումները՝ հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հետևողական աշխատանքներ է տանում ռուսաստանյան պատկան մարմինների հետ»:

«Ռոսնեֆտ» ընկերության փոխնախագահ, հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար:

Մայիսի 10-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1185-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով Հայաստանում վերջին զարգացումների ընթացքը։

«Միացյալ Նահանգները շարունակում է վճռականորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: ԱՄՆ քաղաքականությունը անփոփոխ է՝ միակ լուծումը միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորումն է բանակցությունների միջոցով, որոնք ներառում են ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության պահպանում և ինքնորոշում»:

«Ֆրանսիան իր լավագույն մաղթանքներն է հղում ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին և շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանին»:

Բարձր ներկայացուցիչ Մոգերինին ակնկալիք է հայտնել` աշխատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և ապագայում նրա կառավարության հետ:

«Ու թող սրանից հետո Ուկրաինայի տնաբույծ քաղաքական գործիչները հեքիաթներ պատմեն խաղաղ ակցիաներով փոփոխությունների հասնելու անհնարինության մասին»:

«Առաջիկա օրերի, ամիսների ընթացքում կաշխատենք նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով Միացյալ Նահանգները կարող է օգտակար լինել կոռուպցիայի դեմ պայքարում, ժողովրդավարության ամրապնդման և ավելի ազատ տնտեսության ձևավորման հարցում»:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նշանակված է մայիսի 14-ին Սոչիում: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ նման միջոցառումների շրջանակներում, որպես կանոն, տեղի են ունենում երկկողմ շփումներ:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է Ռուսաստանի առանձին քաղաքացիների և անհատների կողմից մայիսի 5-ին արված  հայտարարություններին՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մայիսի 4-ին ասել է, որ Մոսկվան չի վերանայի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Բազմիցս նշել ենք, որ հանդես ենք գալիս եղբայրական Հայաստանում  գոյություն ունեցող ներքաղաքական խնդիրները երկրի սահմանադրության հիմքով, օրինական դաշտում, հանրապետության տարբեր քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության միջոցով լուծելու օգտին»։

Լրահոս