loader

Պիտակ:

ՓՊ

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ»

Փաստաբանը դատարանի հանդեպ ճշգրիտ հարգանք  և համակրանք  դրսևորելու  հետ  միաժամանակ  պետք  է  իր վստահորդի  շահերը պաշտպանի  անկաշկանդ  և  անվախ` հաշվի  չառնելով  իր անձնական  շահերը  կամ ցանկացած  հետևանքները, որոնք  կպատահեն  իր կամ ցանկացած այլ անձի հետ:

Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատուն է փաստաբան Գևորգ Մկրտչյանը:

Վահե Գրիգորյանը նշեց, որ որոշ գործերով Փաստաբանների պալատը ստվերային համագործակցության մեջ է մտնում հատուկ ծառայություննեի և քաղաքական իշխանության հետ, որը լուրջ հարված է փաստաբանի ազատությանն ու անկախությանը։

Փաստաբանների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներն այդ օրերին հանդիպել են Ազգային ժողովի խմբակցությունների պատգամավորներին՝ վերջիններիս ներկայացնելով փաստաբանների պահանջները և հիմնավորումները:

Փաստաբանները պետք է դատարաններում գործեն անկախ՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան, իսկ դատական տուգանք նախատեսելու դեպքում, որի վերջնական տեքստը մինչև այսօր հասանելի չէ հանրությանը, կվտանգվի փաստաբանների անկախությունը:

Խումբը մշտապես բարձրաձայնել է միջազգային իրավունքի տեսանկյունից փաստաբանի գործունեությանը նման միջամտությունների անթույլատրելիության մասին և իրազեկել հանրությանն արդարադատության իրականացման վրա դրա վտանգավոր հետևանքների մասին:

«Նման հրատապ եղանակով այս հարցի քննարկումը կազմակերպելը, երբ նույն նախագծերով 2019 թվականի հունվարի 1-ից պետք է դատական տուգանքի նորմերն ուժի մեջ մտնեն, վկայում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաբանության նկատմամբ ակնհայտ արհամարհական և կանխակալ վերաբերմունքի մասին»:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն դիմում է Փաստաբանների պալատին՝ պահանջելով դադարեցնել խորհրդավոր գաղտնապահությունը և ապահովել առավելագույն թափանցիկ և հրապարակային աշխատաոճ:

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, կարևորելով փաստաբանության դերը արդարադատության իրականացման հարցում, հավաստիացրել է, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչների դիրքորոշումը կներկայացնի հանձնաժողովի մյուս անդամներին և քննարկման առարկա կդարձնի:

16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամները ցանկանում են քննարկման առարկա դարձնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառելու իրավակարգավորման հետ կապված հարցը:

Լրահոս