loader

Պիտակ:

իրացում

Արմավիրի մարզի «Մեհմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում գյուղացիները բադրիջանն ակցիայով են վաճառում: 20 կիլոգրամ բադրիջանն արժե ընդամենը 1000 դրամ: Կան գյուղացիներ, որոնք ավելի մեծ զեղչերով են իրենց մշակած ապրանքը վաճառքի հանել:

Կաղամբի հարցում դեռ նորություն չունեն: Բերքը դեռ չի իրացվում: 7000 տոննա սպիտակ գլուխ սոխի հարցում էլ դեռ լավ լուր չունեն: Բերքը կուտակված է, առայժմ սպառել չի հաջողվում:

Մսի իրացումը Սեդրակյանը կապում է նաև գնողունակության հետ: Մարդիկ գումար չունեն, միս գնել չեն կարող:

Հովտամեջում այս պահին 10 հեկտար կարտոֆիլ կա, որը դեռ գյուղացին չի հավաքել: Կարտոֆիլի ամենաբարձր գինն այսօր 70 դրամն է: 5 հեկտար էլ կաղամբ կա: Գյուղացին դաշտին մոտ չի գնում, քանի որ արժեքն ավելի ցածր է, քան կարտոֆիլինը:

 Այդ կոմբայների 70-80 տոկոսը հնամաշ են: Նախորդ դարից մնացած տեխնիկայի պատճառով 30 տոկոս բերքի կորուստ են ունենում:

Մեկ ամիս առաջ էլ լոլիկի սցենարը վարունգի դեպքում կրկնվեց: Բերքի գինը կտրուկ նվազեց՝ 200 դրամից դառնալով 120: Այստեղ սև գործ կատարեց վարունգի և լոլիկի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող մեկ այլ՝ «Մավաս Գրուպը»:

Գեղաշենցիների խոսքով՝ ընկերությունը կաթը գնում է լիտրը 140 դրամով, բայց այդ գնով արտադրողներըչեն վաճառում: Կաթը գործարան հասնում է միջնորդի միջոցով:

Հողագործների խոսքով՝ շուկայում լճացում է, ինչն անդրադարձել է գների վրա:

Լրահոս