loader

Պիտակ:

Aris Vagarshakyan

Մեկ ամիս առաջ շատերը հույս ունեին, որ գործադիր իշխանության փոփոխությունը կբերի նաև դրական տեղաշարժերի իշխանության մյուս ճյուղերում՝ օրենսդիրում, դատականում և ինչու չէ նաև չորրորդ իշխանություն համարվող լրատվությունում: Հակառակ կանխատեսումների՝ ՀՀԿ խմբակցությունը չի քանդվում այն արագությամբ և ուժգնությամբ, որ խորհրդարանում փոխի առկա բալանսը, դատական և իրավապահ համակարգում ռեակցիայի ուժերը ուժեղ են, քան երբևէ:

Բոլորիս ուշադրության կենտրոնում Հ1-ն է: Նրա աշխատանքից դժգոհ է իշխանությունը, նորահռչակ ընդդիմությունը և հասարակությունը: Այնտեղ բարեփոխումները դարձել են խիստ հրամայական: Մինչդեռ չպետք է անտեսել մյուս հեռուստաալիքների դերը հասարակական կարծիքի ձևավորման մեջ:

Նորահռչակ ընդդիմությունը, գիտակցելով, որ տեղեկատվական պարտության հիմնական թատերաբեմը ֆեյսբուքն էր, հենց այս հարթակում է անցել տոտալ գրոհի՝ չխորշելով օգտվել ակնհայտ ապատեղեկատվությունից, ֆեյքերի հարուստ բազայից և գումարով ստատուս գրելու արատավոր անցյալից:

Ռուբեն Ջաղինյանը, Մարգարիտա Գրիգորյանը և Հարություն Հարությունյանը պետք է պարզաբանումներ ներկայացնեն հասարակությանը, թե ում հրամանով և պարտադրանքով էր հասարակության հաշվին գործունեություն ծավալող կազմակերպությունը գործում նույն հասարակության դեմ:

9 տարի շարունակ ընդդիմության լիդերը չուներ մուտք եթեր: Եվ դա հանգեցնում էր նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր հոդված և հարցազրույց դառնում էր քաղաքական օրակարգի լոկոմոտիվը: Ընդհանրապես Բաղրամյան 26-ում եթեր չհրավիրելու սև ցուցակները դարձել էին լյուստրացիայի որոշակի միջոց: Բոլորը գիտեին, որ կան նման ցուցակներ և հաճախ հրավիրվածները ակամայից դառնում էին իշխանության համակիրը և գործընկերը: 

Բայց հայկական լսարանին ամենից շատ նյարդայնացրեց НТВ-ի ռեպորտաժում մեկի տեսակետը լսելը, ով մերժված է հայաստանյան հասարակության բոլոր խմբերի կողմից: Ռուսական ալիքը տեսակետ էր վերցրել մեկից, որին հայկական լրատվամիջոցները վաղուց են մերժել: Մարդ, որ չունի ոչ իշխանություն, ոչ հեղինակություն, մարդ, որ բացարձակ առաջատար է իր վարկանիշով:

Հայաստանի քաղաքական ամենակրիտիկական պահին, հեռուստատեսությունը չի ունեցել որևէ դերակատարում: Իսկ դերակատարում չի ունեցել, որովհետև ոչ թե զբաղվել են լուրեր ստեղծելով, փաստեր արձանագրելով և քաղաքական բազմակարծություն ապահովելով, այլ զբաղվել են իրավապահ համակարգի մամուլի բաժիններում հորինված լուրերի պարզ քոփի փեստով:

Միլիարդավոր դրամներ, որ հատկացվում են Հանրային հեռուստատեսությանը և ռադիոյին և պետք է ծառայեին հանրության իրազեկմանը, ժողովրդավարական գիտակցման ամրապնդմանը, մսխվում են և ծառայում մի խումբ մարդկանց իշխանության հավերժացմանը:

Հեռուստաընկերությունները մրցակցության մեջ են, թե իրենց ռեպորտաժների գլխագրերից որ մեկը կլինի ավելի վերամբարձ և ճոռոմ, նյութերի բովանդակությունը որքան քիչ աղերս կունենա իրականության հետ: Քարոզչամեքենայի գերխնդիրներից է պեղել օտարերկրացու, որը կհամաձայնի մի երկու դրական խոսք արտաբերել Սերժ Սարգսյանի գործունեության մասին:

Իսկ միգուցե պատճառը տարիներ շարունակ չբարձրացող աշխատավարձը և որպես հետևանք արտագա՞ղթն է եղել: Այս մասին Սերժ Սարգսյանը նախընտրում է չխոսել: Ինչ-ինչ, բայց նա չի սիրում իր տրամադրությունը գցել:

Ցանկացած լրագրող, որը բարձրագույն շքանշան է վերցնում իշխանությունից, պետք է հիշի. 10 տարիների ընթացքում ծեծվել են տասնյակ լրագրողներ, վնասվել և ոչնչացվել է նրանց գույքը: 10 տարիների ընթացքում երկրի ղեկավարը չի տվել գեթ մեկ բաց մամլո ասուլիս, իսկ այժմ պետական և ՏԻՄ մարմինները մասսայաբար փակում են իրենց դռները լրատվամիջոցների առջև: Այս ամենին հետևել է մեկ պատասխան՝ մոռանալ և ներել: Այնպես որ, անկեղծ լուր գրելու կամ թուրք լրագրողի սպանության մասին ռեպորտաժ նկարելու փոխարեն ազնիվ կլինի մարտի 1-ին հիշել 10 զոհերի մասին կամ կոռուպցիայի մասին չհիշել միայն դատախազության մամլո հաղորդագրությունների շրջանակներում: 

Ռուսաստանը երկաթուղի է կառուցում Ադրբեջանի միջոցով դեպի Իրան: Ռուսաստանի համար դա լավ է՝ իր բեռները Ադրբեջանի և Իրանի միջոցով հասցնել Պարսից ծոց և այնուհետև Հնդկական օվկիանոս: Կրկին հարց Աշոտյանին. գտեք Հայաստանի շահը այս գործարքում: Դիմենք մեր համաքաղաքացիներին և տեղեկանանք՝ նրանք նույնպե՞ս կարծում են, որ ինչ լավ է Ռուսաստանի համար, շահեկան է նաև Հայաստանի համար:  

Լրահոս