loader

Պիտակ:

sut.am

«Իմ քայլը» նախաձեռնության կողմից ապրիլի 13-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների մասնակիցների իրավունքները սահմանափակելու փորձեր արվել են ոչ միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների կողմից, այլ նաև մեկ այլ ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի:

«Որո՞նք են Արցախի իրական սահմանները: Այս հարցադրմանը Սարգսյանը պատասխանեց. «Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։

Թե, ինչ ռուս պաշտոնյա է այցելել այսօր Երևան, և ովքեր են այժմ ՌԴ կառավարական ինքնաթիռով ուղևորվում Մոսկվա, թեռևս հայտնի կդառնա առաջիկայում։

Այսպիսով, 2018 թվականի մարտի 24-ին, ապրիլի 9-ին և 11-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը Երևանի կենտրոնում իրականացրել էր հարյուրավոր մասնակիցներով հավաքներ և երթեր, որոնք չեն ուղեկցվել ոստիկանության համազգեստով ծառայողների կողմից:

Այսօր՝ ապրիլի 9-ին տեղի ունեցավ նախագահի երդմնակալության արարողությունը, որի ընթացքում Արմեն Սարգսյանը երդվեց «հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Սարգսյանի նախագահ դառնալու ճանապարհը, սակայն, լի էր ՀՀ Սահմանադրության ոտնահարումներով:

Սակայն առավել զավեշտալին այն է, որ քանի դեռ հայկական կողմը պնդում է, որ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանությունը կտեղակայվի միայն միջպետական համաձայնագրերը ստորագրելուց (փոփոխելուց) հետո, ռուսական կողմը արդեն տեղկայել է ստորաբաժանումները Գյումրիում:

Ավարտվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ և վերջին ժամկետը։ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնել է 10 տարի առաջ՝ 2008 թվականին։

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, դիտարկել է նախօրեին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները և արել իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ:

Մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահի ընտրություններում վերընտրվեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով քվեների մոտ 76 տոկոսը։ Պատմելով Վլադիմիր Պուտինի ընտրություններում գրանցած հաղթանակի մասին՝ հայաստանյան հեռուստաընկերությունները միակողմանի են լուսաբանել այդ ընտրությունները՝ լռելով դրանցում արձանագրված խախտումների մասին։

Օրենքը հստակ ամրագրում է, որ տեսանկարահանումը տարածել չի կարելի, եթե անձը նախազգուշացված չի եղել և ակնկալել է, որ ինքը տեսախցիկի տեսադաշտում չի: Այսինքն, դա ըստ էության վերաբերում է գաղտնի նկարահանմանը (թաքնված տեսախցիկին): 

«Դասագրքում որևէ խոսք չկա ձերբալությունների, քաղաքական դատավարությունների և ընդդիմության առաջնորդների հետապնդումների մասին։ Մինչդեռ 1996-ի դեպքում, երբ ծավալները 10-յակ անգամ քիչ էր, հեղինակները չեն «մոռանում» նշել դրանց մասին»:

Լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե 2008 թ-ի Պաշտպանության նախարարի գաղտնի թիվ 0038 հրամանը իրենից չի ենթադրել զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն ներքաղաքական իրադարձություններին:

Լրահոս