loader
Arzamas-ն անվճար օնլայն-համալսարան է բացել

Arzamas-ն անվճար օնլայն-համալսարան է բացել

Գիտահանրամատչելի դասախոսությնուններով հայտնի Arzamas ռուսական նախագիծը օնլայն-համալսարան է թողարկել: Այս նախագծի շրջանակներում, ցանկացած ոք կարող է անվճար կուրս լսել և ավարտական քննություն հանձնել:

Օնլայն-համալսարանի առաջին կուրսը բաղկացած է 862-1991 թվականների ռուսական մշակույթի մասին 56 դասախոսություններից: «Բաշխումը որոշվում է կտրուկ կոտրվածքներով, որոնք բազմիցս տեղի են ունեցել ռուսական պատմության մեջ կամ արվեստում»,- մեկնաբանում են կուրսի հեղինակները:

Ինքնակամ քննության արդյունքների համաձայն, Arzamas-ը կորոշի լավագույն ուսանողներին: Հաղթողները մրցանակներ, Ժողտնտեսության և պետծառայության ռուսական ակադեմիայում սովորելու զեղչեր կամ նախագծի դասախոսներից մեկի ղեկավարությամբ գիտաշխատանք գրելու հնարավորություն կստանան:

Arzamas-ի խմբագրությունը կուրսերի ծրագիրը կազմել է Օքսֆորդի և ակադեմիայի պրոֆեսորի, Պետերբուրգում Եվրոպական համալսարանի, ՄՊՀ-ի, Կոլումբիական համալսարանների և այլ հաստատությունների դասախոսների հետ համատեղ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս