loader
Instagram-ը Stories-ում նոր ռեժիմ է թողարկել

Instagram-ը Stories-ում նոր ռեժիմ է թողարկել

Instagram-ը Stories-ում նոր տեքստային ռեժիմ է ավելացրել. այժմ օգտատերերը կարող են ընտրել 4 շրիֆտերից մեկը՝ ժամանակակից, նեոնային, «յուղոտ» և մեքենագրական ոճ:

Հաղորդագրությունը կարելի է տեղադրել լուսավորված գունավոր ֆոնին: Թարմացումը փորձարկելու համար, անհրաժեշտ է Instagram-ում բացել տեսախցիկը, անցնել «Տեքստ» ռեժիմի («Ուղիղ եթեր» կոճակից ձախ) և հավաքել անհրաժեշտ տառերը:

Շրիֆտը կարելի է փոխել՝ սեղմելով վերևում գտնվող կոճակը, իսկ ֆոնի գույնը՝ ստորին ձախ անկյունում շրջանին սեղմելով: Եթե սեղմեք «A» կոճակը, ապա կմիանա տեքստի լուսավորությունը, «>» կոճակը պատասխանատու է սթիքերների համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս