loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ՖՐԱՆՍԻԱ - Բրիոլե քաղաքի քաղաքապետն արգելել է մոծակներին: Տեղացիները սկսել են բողոքել արնախում միջատների շատացման համար, հուլիսի սկզբին տեղի ունեցած ջրհեղեղից հետո: Քաղաքապետն այս ամենին արձագանքել է որոշմամբ, որն արգելում է քաղաքում մոծակներին: Բացի այդ, նա մանկապարտեզի, դպրոցների և գլխավոր հրապարակի մոտ թակարդներ է տեղադրել նրանց համար: Հրամանից հետո, մոծակների քանակը կրճատվել է, և դա, ըստ քաղաքապետի, կապված չէ նրա որոշման հետ:

ԹՈՒՆԻՍ - Ուսամա բեն Լադենի նախկին թիկնապահն ազատ է արձակվել բանտից, բավարար ապացույցների բացակայության պատճառով: Երկու շաբաթ առաջ կասկածյալ իսլամիստը դեպորտացվել է Գերմանիայից: Դատախազի խոսքերով, Սամի Ա.-ն ժամանակավորապես ազատ է արձակվել այն բանից հետո, երբ դատարանը նրա գործողություններում հանցանք չի հայտնաբերել: Միաժամանակ, նշվում է, որ իշխանությունները շարունակում են հետաքննել Սամիի տեռորիստական գործունեությունը: Նրան արգելվել է լքել երկրի տարածքը:

ԱՄՆ - Սպիտակ տունը հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է այցով Մոսկվա մեկնել: Նշվում է, որ Թրամփը ՌԴ կայցելի պաշտոնական հրավերը ստանալուց հետո: «Նախագահ Թրամփը անհամբեր սպասում է գալիք տարեսկզբին նախագահ Պուտինի Վաշինգթոն այցին: Նա նաև պատրաստ է Մոսկվա մեկնել, հենց ստանա պաշտոնական հրավերը»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային սանկցիաներով է սպառնացել այն դեպքում, եթե նա ազատ չարձակի ամերիկացի հովիվ Էնդրյու Բրանսոնին: «Միացյալ Նահանգները լուրջ սանկցիաներ կկիրառեն Թուրքիայի դեմ, հովիվ Էնդրյու Բրանսոնին երկար ժամանակ անազատության մեջ պահելու համար՝ հիանալի քրիստոնյային, ընտանիքի անդամին և հրաշալի մարդուն: Նա շատ է տանջվում: Անմեղ հավատացյալը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Բրանսոնը ձերբակալվել է 2016 թվականին Թուրքիայում պետհեղաշրջման փորձ կատարելու գործով, և բանտից տնային կալանքի տակ է տեղափոխվել: Մինչ այդ, նա 21 ամիս անազատության մեջ է գտնվել. տղամարդուն մեղադրում են հեղաշրջման հետևում կանգնած մի խումբ մարդկանց օգնելու մեջ: Հովիվն իրեն մեղավոր չի ճանաչում, նրան 35 տարվա ազատազրկում է սպառնում: 

ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ - Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնակատար Ուինսթոն Պետերսը Ավստրալիային մեղադրել է դրոշի դիզայնի գողության մեջ: «Մենք արդեն երկար ժամանակ է, ինչ դրոշ ունեինք, և այն կրկնօրինակել է Ավստրալիան: Նրանք պետք է փոխեն իրենց դրոշն ու ընդունեն այն փաստը, որ մենք առաջինն ենք հանգել նման դիզայնի»,- ասել է պոլիտիկը: Հիշեցնենք, որ այս թեմայի շուրջ երկու երկրների վիճաբանությունը երկար ժամանակ է ընթանում. Նոր Զելանդիայում վերին քարորդ հատվածի ձախ մասում բրիտանական «Յունիոն Ջեքով» և աջ անկյունում սպիտակ կանտով չորս կարմիր աստղերով կտավը պաշտոնապես ընդունվել է 1902 թվականին: Վեց սպիտակ աստղերով ավստրալական դրոշն ընդունել են միայն 1954 թվականին, սակայն ընտրել են դեռևս 1901-ին: 

ՃԱՊՈՆԻԱ - «Աում Սինրիկյո» էքստրեմիստական աղանդի վերջին վեց անդամները մահապատժի են ենթարկվել: Դատապարտվածները մեղավոր են ճանաչվել երեք էպիզոդներով՝ 1955 թվականին Տոկիոյի մետրոյում կազմակերպած գազային հարձակման, 1994 թվականին Մացումոտո քաղաքում զարին տեսակի թունավոր ռազմանյութի կիրառման և 1989 թվականին ընտանիքի սպանության համար: Մահապատիժը Ճապոնիայում իրականացվում է կախաղանի միջոցով: Հիշեցնենք, որ աղանդի առաջնորդ Սյոկո Ասահարան, վեց այլ անդամների հետ, մահապատժի է ենթարկվել հուլիսի 6-ին: 

ՈՒԶԲԵԿՍՏԱՆ - Դադարեցվել է ուզբեկական STV մասնավոր հեռուստաալիքի հեռարձակումը: «Սամարկանդյան STV հեռուստաալիքի աշխատանքն անժամկետ դադարեցվել է»,- ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ, խիստ նկատողություն է կայացվել Sevimli տաշկետնտյան հեռուստաալիքի նկատմամբ: Մամլո ծառայության բացատրությամբ, պատժամիջոցի պատճառը հեռուստաալիքների կողմից «ԶԼՄ-ների մասին», «Տեղեկատվության ազատության սկզբունքների և երաշխիքների մասին», «Երիտասարդական պետական քաղաքականության մասին», և «Առողջությանը վնաս պատճառող տեղեկատվությունից երեխաներին պաշտպանելու մասին» օրենքների պահանջների խախտումն է: Հեռուստաալիքներում ազգային մենտալիտետին հակասող, երիտասարդության բարոյախրատական դաստիարակությանը վնաս հասցնող, ինչպես նաև «անբարոյականության ու բռնության տեսարաններ» պարունակող ֆիլմերի և երաժշտական հոլովակների ցուցադրում են հայտնաբերել: 

ՌՈՒՍԱՍՏԱՆ -  ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել առ այն, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր և էստրադային երգիչ Իոսիֆ Կոբզոնը կոմայի մեջ է ընկել: Նշվում էր, որ արտիստի վիճակը կտրուկ վատացել է. Կոբզոնին միացրել են թոքերի արհեստական վենտիլյացիային, իսկ նախկան դա, նրան մոսկովյան հիվանդանոցներից մեկից նեյրավիրաբուժության վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել: Հայտնվում էր, որ երգչի հոսպիտալացումը պլանային էր, նրա վիճակը կայուն ծանր է գնահատվում և նա քիմիաթերապիայի կուրս էր անցնում: Սակայն, Կոբզոնի քույրը՝ Գելենա Կանդելը հերքել է այս տեղեկատվությունը, և հավաստիացրել է, որ իր եղբայրը, կնոջ և բուժքրոջ հետ, նստած սուրճ է ըմպում: Նա նշում է, որ արտիստը գտնվում է պլանային բուժման մեջ:

Հիշեցնենք, որ 2005 թվականին Իոսիֆ Կոբզոնի մոտ քաղցկեղ են ախտորոշել և նա միզապարկի հեռացման վիրահատություն է տարել: 

ՀԱՅԱՍՏԱՆ - «Բերիան է, որ պետք է փրկի՞ քեզ, Վիտյա»: «Կուշտունիցայի» առաջին սերիան:

Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս