loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ՉԻՆԱՍՏԱՆ: Գանսու շրջանում ջերմաէլեկտրակայանում, թունավոր գազի արտահոսքի հետևանքով, 5 մարդ զոհվել է, 15-ը՝ տուժել: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բանվորները ստուգում և նորոգում էին կաթսաները: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

ԹՈՒՆԻՍ: Երկրի նախագահ Բեջի Քաիդ Էս-Սեբսին որոշել է ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը, որը Թունիսում գործում է 2015 թվականից: Որոշումը կայացվել է մարտի 12-ին երկարաձգված արտակարգ իրավիճակի ռեժիմի ավարտի ֆոնին: Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսին թունիսյան Էլ-Կանտաուի կուրորտում տեռակտ է տեղի ունեցել, որը 40 մարդու կյանք է խլել. հարձակման է ենթարկվել Բարդո Ազգային թանգարանը, իսկ նոյեմբերին տեռորիստ-մահապարտը հարձակվել է նախագահական գվարդիայի աշխատակիցների վրա: 

ՎԻԵՏՆԱՄ: Դատարանը երկրի 5 քաղաքացիներին, սոցցանցերում հրապարակումների և «սեփական դիրքորոշման այլ խաղաղ արտահայտությունների» համար, 8-15 տարի ազատազրկման է դատապարտել. հրապարակումներն ընկալվել են, որպես հակակառավարական գործունեություն: Դատապարտվածները մեղավոր են ճանաչվել «ժողովրդական իշխանության տապալմանն ուղղված գործողություններ» կատարելու մեջ: 

ԳԱԶԱ: Մոտ 20,000 մարդ Գազայի սահմանին մասնակցում է Իսրայելի բանակի հետ բախումներում՝ իսրայելցի զինվորների ուղղությամբ նռնակներ նետելով: Հայտնվում է, որ անկարգությունները տեղի են ունենում մի քանի սահմանակետերում, և պաղեստինցի ցուցարարները սահմանային ճաղերի մոտ անիվներ են այրում, քարեր նետում զինվորների ուղղությամբ: Ի պատասխան ցուցարարների ագրեսիային, Իսրայելի ՕՈՒ-ը 2 ավիահարված է հասցրել պաղեստինցիների ուղղությամբ: Վերջին տվյալներով, կա 2 զոհ, 376 վիրավոր: 

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ: Ոստիկանական պարեկային խումբը Թալիա արահետի մայրուղու հատվածում մահճակալին պառկած դիակ է հայտնաբերել: Հայտնվում է, որ հայտնաբերվածը տղամարդ է, ով երկրում գտնվել է ոչ լեգալ և սպանվել է հրազենից: Ոստիկանությունը պարզում է իրականացրած հանցագործության հանգամանքները:

ԳԵՐՄԱՆԻԱ: Բեռլինյան Շառլոտենբուրգ շրջանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել սրճարանում նստած մի խումբ մարդկանց, որի հետևանքով, ամենաքիչը, 5 մարդ է տուժել: Արագ արձագանքման ծառայության աշխատակիցներին հաջողվել է «վնասազերծել» և ձերբակալել վարորդին. նախնական տվյալներով, վարորդը առողջական խնդիրներ ունի: 

ԻՏԱԼԻԱ: Սիցիլիայում 4,8 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 9 կմ խորության տակ: Ցնցումները զգացվել են սիցիլիական խոշոր քաղաքներում. առաջին ցնցմանը մոտ 20 աֆտերշոկ է հետևել: Հայտնվում է, որ մարդիկ, վախի ազդեցությամբ, լքել են իրենց բնակավայրերը: Չի բացառվում, որ երկրաշարժը կապված է Էթնա հրաբխի ակտիվության հետ:

ՀՆԴԿԱՍՏԱՆ: Ուտարկաշի քաղաքում ավտոֆուրգոնը 150 մ խորությամբ կիրճ է ընկել: Հայտնի է, որ տրանսպորտային միջոցում գտնվել են Հիմալայների Գանգոթրի տաճարի ուխտավորները: Ուղևորներից մեկի խոսքերով, ինչ-որ պահին «մեքենան հանկարծակի շեղվել է երթուղուց»: Վթարի պահին տրանսպորտային միջոցում 14 ուխտավոր է գտնվել, որից 8-ը զոհվել է, հնարավոր է ավելի շատ զոհեր հայտնաբերվեն:

ԻՍՊԱՆԻԱ: Բարսելոնայում վախճանվել է համաշխարհային հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: 85-ամյա լեգենդար երգչուհին սեպտեմբերից Սան-Պաու հիվանդանոցում միզապարկի խնդիրների հետ կապված բուժում էր անցնում: Կաբալյեն հայտնի է բելկանտո տեխնիկայի վիրտուոզային երգեցողությամբ: Երգչուհին համերգներով հանդես է եկել աշխարհի բոլոր հեղինակավոր բեմերում, կատարել է մոտ 125 օպերային պարտիաներ և 100-ից ավելի ձայնասկավառակ է թողարկել: Կաբալյեի ակտիվում են միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակները, կոչումներն ու շքանշանները, որոնց թվում են Իսաբել իսպանական շքանշանը, արվեստների և գրականության Կոմանդորի ֆրանսիական շքանշանը, Իտալիայի Գրականության, գիտության և արվեստի ակադեմիայի ոսկե շքանշանը, ռուսական Բարեկամության շքանշանը: 

ՀՈՒՆԱՍՏԱՆ: Արևմտյան Նեղոսի տենդից երկրում 34 մարդ է մահացել, իսկ վարակվածների թիվը հասել է 289-ի: Արևմտյան Նեղոսի տենդը Հունաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 2010 թվականին. տենդը փոխանցվում է մոծակների միջոցով, հիվանդության այս տարվա ծագումը կապված է ամռան սկզբին բարձր ջերմաստիճանների և տեղումների հետ: 

ՀԱՅԱՍՏԱՆ. Հայաստանն ու աշխարհը հրաժեշտ է տվել Մեծ հային՝ լեգենդար շանսոնյե, հումանիստ Շառլ Ազնավուրին: 

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս