loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿՈԼՈՒՄԲԻԱ: Մարկետալիա քաղաքում տեղի ունեցած սողանքների հետևանքով 11 մարդ է զոհվել, որոնցից 4-ը երեխաներ են: Իշխանությունների տվյալներով, սողանքները տեղի են ունեցել գիշերը և մի քանի տներ են ծածկել: Աղետի պատճառը շրջանում տեղացող առատ անձրևներն են: Արագ արձագանքման ծառայություններին հաջողվել է 28 մարդու կյանք փրկել, 10 մարդ անհայտ կորած է համարվում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

ՍԻՐԻԱ: Երկրի պառլամենտը ռատիֆիկացրել է Աբխազիայի Հանրապետության հետ համագործակցության և ընկերության համաձայնագիրը, որը երկու պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է այս տարվա սեպտեմբերի 4-ին: Երկրները նաև 2 համաձայնագրեր էին կնքել՝ տնտեսության, առևտրի, գիտության, արվեստի և մշակույթի ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկրների միջև առևտրատնտեսական զարգացման և թեթևացման ոլորտում համատեղ կոմիտե ստեղծելու մասին: Ավելի վաղ, պառլամենտը նմանատիպ համաձայնագիր է ռատիֆիկացրել նաև Հարավային Օսետիայի հետ: 

ԱՄՆ: Պենտագոնը հրահանգել է դադարեցնել F-35 կործանիչի 5-րդ սերնդի մոդելների բոլոր թռիչքները: Մասնագետների կարծիքով, կործանիչերի վառելիքային համակարգում կարող է անսարքություն լինել, և հայտնաբերելու դեպքում դեֆեկտային դետալն անհրաժեշտ է փոխել: Ստուգվելու են նաև բոլոր F-35-երը, որոնք գտնվում են ԱՄՆ-ի և այլ երկրների զինանոցներում: Նման որոշումը կայացվել է սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի ԾՈւ-ի կորպուսի F-35B կործանիչի առաջին վթարից հետո, երբ օդաչուն բարեհաջող կատապուլտացվել է: 

ԹՈՒՐՔԻԱ: Ոստիկանությունը Կայսերի շրջանում ձերբակալել է «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության 7 ենթադրվող մասնակիցներին, որոնց թվում են նաև 2 ռուսաստանցիները: Նշվում է, որ ձերբակալման օպերացիան անցկացվել է ԻՊ-ի ենթադրվող մասնակիցների վարձած կացարանում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ կեղծ անձնագրեր, թվային կրիչներ և փաստաթղթեր, որոնք վկայում են ձերբակալվածների տեռորիստական խմբակցությանը պատկանելու մասին: 

Անտալիայում 28 ուղևորներով ավտոբուսը բախվել է ժայռին: Նախնական տվյալներով, վարորդը ճանապարհի կտրուկ խաչմերուկային մասում կորցրել է ավտոբուսի հսկողությունը և բախվել է ժայռին: Տրանսպորտային միջոցում գտնվել են 25 ռումինացի զբոսաշրջիկները, 2 գիդերն ու վարորդը: Բոլորը տարբեր տեսակի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: 

ԻՍՊԱՆԻԱ: Մայորկա կղզում ջրհեղեղի հետևանքով 12 մարդ է զոհվել, որոնցից 2-ը բրիտանացիներ են, 1-ը՝ հոլանդացի, 2-ը՝ գերմանացիներ: Կառավարությունը կղզին «աղետի գոտի» է անվանել և հայտարարել է ֆինանսական անհապաղ օգնություն ցուցաբերելու մասին: Առատ անձրևների հետևանքով Մայորկայի ողջ տարածքում ջրհեղեղներ են առաջացել, որոնց հետևանքով հարյուրավոր տներ են վնասվել, ջրային հոսքը քշել և շրջել է մեքենաների, որոնց զգալի մասը հայտնվել է ծովում: Փրկարարական աշխատանքներին միացել է նաև երկրի զինուժը:

ՏԱՆԶԱՆԻԱ: Առևանգել են Mohammed Enterprises Tanzania Ltd. բազմամիլիարդանոց ընկերության սեփականատեր Մոհամեդ Ջեվջիին : Հայտնի է, որ 2 զինված տղամարդիկ Ջեվջիին սպասել են Դար-էս-Սալամ քաղաքի ֆիտնես-ակումբի ավտոկայանում: Վկաների խոսքերով, հանցագործները Ջեվջիին նստացրել են իրենց մեքենայի մեջ և փախուստի դիմել՝ մի քանի կրակոց օդ արձակելով: Գործի առթիվ 3 տղամարդ է ձերբակալվել, առևանգման մոտիվները հայտնի չեն:

ԵԳԻՊՏՈՍ: Ալեքսանդրիայի Ռազմական դատարանը, 2016-2017 թվականներին Եգիպտոսի եկեղեցիներում պայթյուններ իրականացնելու մեղադրանքով, 17 մարդու մահապատժի է դատապարտել: Եվս 19 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման, 8-ը՝ 15 տարվա ազատազրկման: Ըստ դատարանի, դատապարտվածները պատասխանատու են 82 մարդու կյանք խլելու համար, մեղադրվում են «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցությանն անդամակցելու, Կահիրեում ու Կենա շրջանում խմբակցության ստորաբաժանումներ ստեղծելու, եկեղեցիներում պայթյունները նախապատրաստելու և իրականացնելու մեջ: 

ՀԱՅԱՍՏԱՆ. Ֆրանկոֆոնիկ տրամադրություն, հհկ-ական «Տիտանիկի» դանդաղ խորտակում. Հայաստան՝ կոնտրաստների երկիր:

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս