loader
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ WEEK END

ԳԱԶԱ: Մոտ 10,000 պաղեստինցի մասնակցում է Գազայի հատվածի սահմանին իսրայելական զորքի դեմ հակամարտություններին: Գազայի Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ, բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 115-ի: 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ: Անչափահասներին բռնաբարած և նրանց այլասեռված գործողություններին դրդած բանդայի 16 անդամները դատապարտվել են երկարաժամկետ ձերբակալումներին: 11-17 տարեկան աղջիկների հանդեպ հանցագործությունները Հադերսֆիլդ քաղաքում կատարվել են 2004-2011 թվականներին: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել անչափահասների հանդեպ սեռական բնույթի 15 հանցագործությունները: Հանցագործներից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Բանդայի անդամները 27-54 տարեկան տղամարդիկ են, ովքեր արևելյան անուններ են կրում: Մեղադրյալներին սահմանված մինիմալ դատապարտումը 5 տարի է, մաքսիմալ՝ 18 տարի: 

ՊԱԿԻՍՏԱՆ: Մինգորա քաղաքից 28 կմ հեռավորության վրա 6,7 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հայտնվում է, որ ցնցումները եղել են ամայի տարածքում:

ՀՆԴԿԱՍՏԱՆ: Փենջաբ նահանգի Ամրիսթար քաղաքի մոտակայքում գնացքը վրաերթի է ենթարկել մարդկանց խմբի, որի արդյունքում, ամենաքիչը, 50 մարդ է զոհվել, կան բազմաթիվ տուժածներ: Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ տեղացիները երկաթգծերի մոտ Դաշահրայի (հնդկական ամենապոպուլյար տոն, որը նշվում է ամեն աշնանը) խրթվիլակ էին այրում: Նրանցից շատերը կանգնած էին երկաթգծերին: 

ՈՒԿՐԱԻՆԱ: Նախարարական կաբինետն ընդունել է բնակչության համար 25%-ով գազի գնի թանկացումը: Նոր սակագները գործելու են նոյեմբերի 1-ից. այսուհետ, 1 կուբամետր գազը ուկրաինացիներին 8,500 գրիվնա կարժենա (ավելի քան 300 դոլար): Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի խոսքերով, կառավարությունը բանակցությունները սկսել էր նրանից, որպեսզի գները հավասարեցնի 60%-ով, բարձրացնի գործող գնից 60%-ով, սակայն, բանակցությունների և կոմպրոմիսի արդյունքում, այլ մոտեցում է գտնվել, և նոյեմբերից գները կաճեն միայն 23,5%-ով: Գազի գնաճը պայմանավորված է Փոխարժեքների միջազգային հիմնադրամի պայմաններից մեկով, ըստ որի այն կհամագործակցի Կիեվի հետ: Հիմնադրամը պնդում է չեղյալ համարել հատուկ պարտավորությունները և անցնել շուկայական գներին: Ըստ Գրոյսմանի, նման որոշման համախոհներ կառավարությունում չկան, և սա ստիպված քայլ է, սակայն Ուկրաինան հիմնադրամի հանդեպ պարտավորությունները վերցրել է դեռևս 2008 թվականին: 

ՏԱՋԻԿՍՏԱՆ: Մուրգաբ բնակավայրից 27 կմ հեռավորության վրա 5,2 միավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 137,8 կմ խորության տակ: Ցնցումները զգացվել են Ռավալպինդի, Իսլամաբադ, Աբոտաբադ քաղաքներում: Փլուզումների և զոհերի մասին տեղեկատվություն չի հայտնվում:

ԲԵԼԳԻԱ: Բրյուսել և Վալոնիա քաղաքներում մոտ 1,500 ոստիկաններ աշխատանքի չեն ներկայացել՝ կոմիսարիատներին ժամանակավոր անաշխատունակության մասին տեղեկացնելով: Ըստ տեղեկատվության, այսպիսով, ոստիկանները ոչ ստանդարտ կերպով իշխանություններին կադրային կառուցվածքի անբավարարության և դրա հետ կապված արտաժամային աշխատանքի հանդեպ իրենց բողոքն են հայտնել: Ոստիկանները նաև պահանջում են աշխատավարձի բարձրացում: Բելգիայի ՆԳՆ-ը չի բացառում, որ ժամանակավոր անաշխատունակցության մասին տեղեկանքներից շատերը տրվել են բժիշկների և ոստիկանների միջև նախնական ապօրինի պայմանավորվածությամբ: 

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Քբուլ-Կապիսա մայրուղում ավտովթարի հետևանքով, ամենաքիչը, 20 մարդ է զոհվել: Մեկ այլ ավտոճանապարհային պատահարում 16 մարդ է տուժել: Այլ մանրամասներ չեն հայտնվում:

ԱԼԺԻՐ: Իշխանությունները աշխատավայրերում կանանց արգելել են նիքաբ (մուսուլմանական կանացի հագուստ, որն ամբողջությամբ թաքցնում է դեմքը) կրել: Նշվում է, որ արգելքը վերաբերում է ցանկացած հագուստին, որը խոչնդոտում է դեմքի նույնականացմանը: Կառավարությունը կոչ է արել պահպանել տվյալ արգելքը, որն ընդունվել է ընդհանուր շահերից և համապատասխանում է անվտանգության պահանջներին:

ՀՈՒՆԱՍՏԱՆ: Արևմտյան Նեղոսի տենդից երկրում 41 մարդ է զոհվել, հայտնվում է, ընդհանուր առմամբ, 306 գրանցված վարակվածների մասին: Տվյալ պահին հիվանդանոցներում 13 մարդ է գտնվում, որոնցից 6-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Տենդը փոխանցվում է մոծակների միջոցով. հիվանդության ծագումը պայմանավորված է ամռան սկզբին բարձր ջերմաստիճաններով և տեղումներով: 

ՀԱՅԱՍՏԱՆ. 2800-ամյա «անհհկ»-ական, շնչող Երևան: Իրոք, տոն է:  

Հ.Գ. «Week End/Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս